14:30 14.03.2025
Իրանի էներգետիկ ոլորտի և երկրի նավթի նախարարի դեմ ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը թշնամաբար է տրամադրված Թեհրանի նկատմամբ և չի ցանկանում բանակցություններ վարել նրա հետ։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի հայտարարության մեջ։
«Նշելով ամերիկյան իշխանությունների հայտարարությունները բանակցելու պատրաստակամության մասին՝ Բաղային Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումն անվանել է այդ մտադրությունների կեղծ լինելու ևս մեկ վառ ապացույց և ԱՄՆ թշնամական վերաբերմունքի լրացուցիչ ապացույց»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ «ԱՄՆ-ի թշնամական գործողությունները, որոնք ուղղված են այլ երկրների հետ Իրանի տնտեսական և առևտրային կապերը խաթարելուն, միջազգային իրավունքի և ազատ առևտրի հիմնարար սկզբունքների խախտում են»:
Նրա խոսքով՝ «Իրանը Միացյալ Նահանգներին լիովին պատասխանատու է համարում այդ միակողմանի եւ անօրինական միջոցառումների հետեւանքների համար»։
19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը20:22 14.03.2025
Աբովյան քրեակատարողական հիմնարկի մեկուսարանն ու վարչական մասնաշենքը նորոգվել ենԱբովյան քրեակատարողական հիմնարկի մեկուսարանն ու վարչական մասնաշենքը նորոգվել են: Պետբյուջեից ավելի քան 60 միլիոն դրամ է հատկացվել ազատազրկվածների կենսապայմանները, աշխատողների աշխատանքային միջավայրը բարելավելու համար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
20:11 14.03.2025
Դավիթ Խուդաթյանը Դիլիջանում ծանոթացել է պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող շինաշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ այցելել է Դիլիջան՝ ծանոթանալու պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող շինաշխատանքներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:55 14.03.2025
Սպառողների իրավունքների պաշտպանությունը մեր բոլորի ուշադրության կենտրոնում է. ՓաշինյանՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացավ Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ կարևորել է այն, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը նշանավորվում է բարձրացված հարցերին տրված լուծումներով: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթըՄարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի Մանուշյանական շաբաթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նախագծի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, «Մանուշյանական շաբաթ» նախագծի […] ...
19:39 14.03.2025
Թրամփը Պուտինի հետ չի շփվել, նրա հետ զրուցել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը․ Սպիտակ տան պարզաբանումըՍպիտակ տունը հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ տան տարածած պարզաբանման մեջ ասվում է, որ ռուսական կողմի հետ քննարկումներն իրականացրել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը։ Ավելի վաղ հաղորդվել էր, թե Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը։ Սակայն այժմ պարզաբանվում է, որ […] ...