12:08 14.03.2025
ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում չկա դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիները ապրել են։
«Ընդհանրապես, միակողմանի որևէ կարգավորում չկա տեքստի մեջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի Սահմանադրությունների փոփոխման մասին»,-ասել է նա։
Միրզոյանի խոսքով` տեքստում նաև չկա որևէ դրույթ, այսպես կոչված, միջանցքի, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին։
19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը19:55 14.03.2025
Սպառողների իրավունքների պաշտպանությունը մեր բոլորի ուշադրության կենտրոնում է. ՓաշինյանՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացավ Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ կարևորել է այն, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը նշանավորվում է բարձրացված հարցերին տրված լուծումներով: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթըՄարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի Մանուշյանական շաբաթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նախագծի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, «Մանուշյանական շաբաթ» նախագծի […] ...
19:39 14.03.2025
Թրամփը Պուտինի հետ չի շփվել, նրա հետ զրուցել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը․ Սպիտակ տան պարզաբանումըՍպիտակ տունը հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ տան տարածած պարզաբանման մեջ ասվում է, որ ռուսական կողմի հետ քննարկումներն իրականացրել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը։ Ավելի վաղ հաղորդվել էր, թե Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը։ Սակայն այժմ պարզաբանվում է, որ […] ...
19:30 14.03.2025
ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական 4 զենք և ապօրինի որսված 90 արտույտԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Հանրապետության որսահանդակներում փետրվարի 27-ից մարտի 13-ը իրականացրել են որսագողության դեմ պայքարի խստացված միջոցառումներ։ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Թաթուլ բնակավայրերի և Թալին քաղաքի հարակից տարածքներում արձանագրվել են ապօրինի որսորդության դեպքեր։ Գ.Հ.-ն «ԻԺ-155» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 60 թռչուն։ Գ.Ա.-ն «ԻԺ-18» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային […] ...
19:19 14.03.2025
ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցությունՄարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական հավաք-խորհրդակցությունը։ Երկօրյա հավաքի նպատակն էր անձնակազմի գործառութային պարտականությունների իմացության ամրապնդումը, մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացումն ու կատարելագործումը։ Հավաք-խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2024 թվականին կատարված աշխատանքները և նախանշվել ընթացիկ տարվա գերակա խնդիրներն ու առաջնահերթությունները: Միջոցառման ավարտին Պն ֆինանսաբյուջետային վարչության պետ Արթուր […] ...