11:22 14.03.2025
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ և հյուրեր:
Մինչ պաշտոնական միջոցառման մեկնարկը՝ հյուրերը ծանոթացել են Ապարան համայնքի երիտասարդական, հասարակական, մշակութային տարբեր կառույցների ու Ապարանի արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսին: Երիտասարդների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև «Երիտասարդության պայծառ գույները» խորագրով կտավի ստեղծումը:
Երիտասարդական կյանքի ակտիվացում
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով Ապարան համայնքի՝ «ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսի ստանձնման առիթով, նշել է․ «Մթնոլորտը, որով մեզ դիմավորեցին համայնքային տարբեր կառույցների երիտասարդ ներկայացուցիչները, ցույց է տալիս, որ ընտրությունը ճիշտ է կատարվել: Կարևոր է, որ մենք խոսում ենք ոչ թե մեկ դահլիճում անցկացվող միջոցառման, այլ ամբողջ քաղաքում տիրող տրամադրության և միջավայրի մասին, որը տարվա ընթացքում ավելի է խտանալու տարբեր միջոցառումների և իրադարձությունների շնորհիվ: Վստահ եմ՝ թե՛ համայնքի, թե՛ նախարարության կողմից իրականացվող միջոցառումներն ամփոփելիս արձանագրելու ենք՝ Ապարանում երիտասարդական կյանքի մասնակցության որակն էապես փոխվել է»։
«Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքի ընձեռած հնարավորության մասին
Նախարար Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ Ազգային ժողովը վերջերս ընդունել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որը մեր երկրում երիտասարդական քաղաքականության ոլորտը կարգավորող առաջին օրենքն է:
«Նոր օրենքի ընդունմամբ ոլորտի զարգացման և ավելի ակտիվ քաղաքականություն վարելու նոր հնարավորություններ են բացվում, և շատ կարևոր է, որ ընձեռված իրավական հնարավորությունները լիարժեք իրացվեն: Ապարանում ունենք լավ գործիքակազմի՝ մասնակցային բյուջետավորման հնարավորություն, ինչը նշանակում է՝ երիտասարդները կարող են ոչ միայն լավ գաղափարներ մշակել և քննարկել, այլև գնալ այդ գաղափարների իրականացման ուղիղ ճանապարհով: Վստահ եմ՝ նմանօրինակ հնարավորությունները ճիշտ օգտագործելով՝ կարող ենք խոսել երիտասարդական կյանքի որակի բարելավման մասին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ապարանը նորովի բացահայտելու առիթ
ԿԳՄՍ նախարարն ուրախությամբ նշել է՝ տաղավարներով շրջելիս ականատես է եղել, որ բազմաթիվ երիտասարդներ իրենց նախաձեռնություններով կարող են օրինակ ծառայել ու նաև իրենց փորձը կիսել այլ համայնքների երիտասարդների հետ: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է «ԱԼՏԵՐԱ ԼԱԲ» երիտասարդական կենտրոնի գործունեությունը՝ նշելով, որ այն արդեն իսկ իրադարձային է համայնքի կյանքում:
«Երիտասարդական մայրաքաղաք լինելը ոչ միայն հաղթանակ է, այլև պատասխանատվություն: Վստահ եմ՝ երիտասարդական մայրաքաղաքը նաև Ապարանը նորովի բացահայտելու առիթ է դառնալու մեր մի շարք քաղաքացիների համար, որոնք այս տարի Ապարան գալու բազում առիթներ են ունենալու: Սա ևս կարևոր խնդիրներից է, քանի որ հաճախ կարիք ունենք բացահայտելու մեր երկիրը՝ տարբեր դիտանկյուններից։ Վստահ եմ՝ Ապարանը հյուրընկալ սպասելու է՝ բացահայտվելու, ներկայացնելու և ցույց տալու այն թաքնված ու հրաշալի կողմերը, որոնց մասին գուցե ոչ բոլորը գիտեն»․- խոսքն ամփոփել է նախարարը։
Ապարանն ընտրվել է թեժ մրցակցությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ընդգծմամբ՝ Ապարանը 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք ընտրվել է դժվարին մրցակցության պայմաններում. հաշվի են առնվել մրցույթի չափանիշները, որոնք ենթադրում են ինչպես ենթակառուցվածքների առկայություն, այնպես էլ սոցիալական կապիտալ, այսինքն՝ քաղհասարակության, երիտասարդական կազմակերպությունների ակտիվություն, համագործակցություն ՏԻՄ-երի հետ, ինչպես նաև երիտասարդության գործուն քայլեր:
«Ապարանում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ, հյուրընկալվելու են տարբեր գործիչներ և այցելուներ, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում Ապարանի երիտասարդները զգան մայրաքաղաքային շունչը և այն մնա նաև հետագա տարիներին»,- ասել է նախարարի տեղակալը։
Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը ևս շնորհավորել է ներկաներին՝ ընդգծելով. «Դեռևս անցյալ տարի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնի բացմամբ երիտասարդների ներուժը զարգացել է այնքան, որ այսօր կարողացանք նրանց ջանքերով նվաճել երիտասարդ մայրաքաղաքի տիտղոսը։ Վստահ եմ՝ այդ ներուժով երիտասարդները հանդես կգան նաև համայնքի ու մարզի խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ առաջարկներով»։
Հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և Ապարան համայնքի միջև
Երիտասարդները նշել են, որ երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը համարում են հաղթանակ, որն իրենց պարտավորեցնում է մշտապես առաջ գնալ, զարգանալ ու ուժեղանալ։
Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության և Ապարանի համայնքապետարանի միջև կնքվել է հուշագիր, որի նպատակն է խթանել Ապարան համայնքի երիտասարդական կյանքի ակտիվացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը և երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը։
19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը20:22 14.03.2025
Աբովյան քրեակատարողական հիմնարկի մեկուսարանն ու վարչական մասնաշենքը նորոգվել ենԱբովյան քրեակատարողական հիմնարկի մեկուսարանն ու վարչական մասնաշենքը նորոգվել են: Պետբյուջեից ավելի քան 60 միլիոն դրամ է հատկացվել ազատազրկվածների կենսապայմանները, աշխատողների աշխատանքային միջավայրը բարելավելու համար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
20:11 14.03.2025
Դավիթ Խուդաթյանը Դիլիջանում ծանոթացել է պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող շինաշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ այցելել է Դիլիջան՝ ծանոթանալու պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող շինաշխատանքներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:55 14.03.2025
Սպառողների իրավունքների պաշտպանությունը մեր բոլորի ուշադրության կենտրոնում է. ՓաշինյանՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացավ Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ կարևորել է այն, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը նշանավորվում է բարձրացված հարցերին տրված լուծումներով: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթըՄարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի Մանուշյանական շաբաթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նախագծի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, «Մանուշյանական շաբաթ» նախագծի […] ...
19:39 14.03.2025
Թրամփը Պուտինի հետ չի շփվել, նրա հետ զրուցել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը․ Սպիտակ տան պարզաբանումըՍպիտակ տունը հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ տան տարածած պարզաբանման մեջ ասվում է, որ ռուսական կողմի հետ քննարկումներն իրականացրել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը։ Ավելի վաղ հաղորդվել էր, թե Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը։ Սակայն այժմ պարզաբանվում է, որ […] ...