09:20 14.03.2025
Կանադական պատվիրակությունը դրական է գնահատում մաքսատուրքերի վերաբերյալ Վաշինգտոնում կայացած հանդիպումը ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտարարել է Օնտարիո նահանգի ղեկավար Դագ Ֆորդը։
«Մենք շատ արդյունավետ խոսակցություն ունեցանք: Ամեն ինչ շատ լավ անցավ: Ես անհամբեր սպասում եմ զրույցի շարունակությանը հաջորդ շաբաթ»,-հինգշաբթի օրը Վաշինգտոնում Կանադացի լրագրողներին ասել է Ֆորդը:
Քաղաքական գործիչը, որի խոսքերը մեջբերում է CTV-ն, ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկի հետ իր զրույցը նկարագրել է որպես իր երբևէ ունեցած «լավագույն հանդիպումը»։ Նա այլ մանրամասներ չի հայտնել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայի պատվիրակությունը՝ ֆինանսների նախարար Դոմինիկ Լեբլանի գլխավորությամբ, մարտի 13-ին Վաշինգտոնում կհանդիպի մաքսատուրքերի վերաբերյալ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ։
19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը20:22 14.03.2025
Աբովյան քրեակատարողական հիմնարկի մեկուսարանն ու վարչական մասնաշենքը նորոգվել ենԱբովյան քրեակատարողական հիմնարկի մեկուսարանն ու վարչական մասնաշենքը նորոգվել են: Պետբյուջեից ավելի քան 60 միլիոն դրամ է հատկացվել ազատազրկվածների կենսապայմանները, աշխատողների աշխատանքային միջավայրը բարելավելու համար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
20:11 14.03.2025
Դավիթ Խուդաթյանը Դիլիջանում ծանոթացել է պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող շինաշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ այցելել է Դիլիջան՝ ծանոթանալու պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող շինաշխատանքներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:55 14.03.2025
Սպառողների իրավունքների պաշտպանությունը մեր բոլորի ուշադրության կենտրոնում է. ՓաշինյանՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացավ Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ կարևորել է այն, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը նշանավորվում է բարձրացված հարցերին տրված լուծումներով: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթըՄարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի Մանուշյանական շաբաթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նախագծի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, «Մանուշյանական շաբաթ» նախագծի […] ...
19:39 14.03.2025
Թրամփը Պուտինի հետ չի շփվել, նրա հետ զրուցել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը․ Սպիտակ տան պարզաբանումըՍպիտակ տունը հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ տան տարածած պարզաբանման մեջ ասվում է, որ ռուսական կողմի հետ քննարկումներն իրականացրել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը։ Ավելի վաղ հաղորդվել էր, թե Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը։ Սակայն այժմ պարզաբանվում է, որ […] ...