Ադրբեջանի նախագահը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 03 2025
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+13.9 oC

Ադրբեջանի նախագահը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը

21:23 13.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիկին հայտարարել է, որ «իրենք պետք է երաշխավորենք, որ Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ չպարունակի Ադրբեջանի նկատմամբ»։ Նա նաև անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությանը:

«Դրանք դեռ կան։ Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ Սա մեր ուղերձն է Հայաստանին, և մենք ասում ենք, որ Մինսկի խումբը պահպանելու տրամաբանություն չկա։ Այն ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այսօր այս հարցը լուծված է»,-ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սա պատմական քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ուղղությամբ․ Վրաստանի ԱԳՆ

11:49 14.03.2025

Սա պատմական քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ուղղությամբ․ Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Այս մասին ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը խաղաղության համաձայնագրի տեքստի բոլոր 17 հոդվածների վերաբերյալ: Սա պատմական քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ուղղությամբ»: – նշվում է հրապարակման մեջ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 13-14-ը

11:44 14.03.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 13-14-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 13-14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 123 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 18, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 16, ֆիզիկական ներգործության ու խարդախություն՝ 11-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, հոգեկան ներգործության և անձնական […] ...

Լիտվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին լուրերը

11:38 14.03.2025

Լիտվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին լուրերը

Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջող ավարտը խաղաղության պայմանագրի շուրջ։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Լիտվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին լուրերը։ Սա մեծ քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: Հույս ունեմ տեսնել խաղաղության համաձայնագրի արագ ստորագրումը»,-գրել է նախարարը։   ...

Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը խաղաղության պայմանագրի դրույթների շուրջ

11:34 14.03.2025

Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը խաղաղության պայմանագրի դրույթների շուրջ

IRNA լրատվական գործակալությունը հաղորդում է՝ այսօր Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ Իրանի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնագիրը։ Հաղորդվում է, որ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը համաձայնագիրը համարել է անհրաժեշտ և կարևոր քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։ «Հուսով եմ, որ երկխոսության և դիվանագիտության միջոցով տարաձայնությունները լուծելու կողմերի ջանքերը […] ...

Մահվան ելքով վթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին

11:26 14.03.2025

Մահվան ելքով վթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին

Մարտի 13-ին, ժամը 20.18-ին, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 98-րդ կմ-ին միմյանց են բախվել «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան և «Զիլ» բեռնատարը։ Մեքենայի վարորդը՝ 54-ամյա Տիգրան Պ․-ն, մահացել է, իսկ բեռնատարի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն: ...

Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը պաշտոնապես տրվել է Ապարան համայնքին

11:22 14.03.2025

Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը պաշտոնապես տրվել է Ապարան համայնքին

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ և հյուրեր: Մինչ պաշտոնական միջոցառման մեկնարկը՝ հյուրերը ծանոթացել են Ապարան համայնքի երիտասարդական, հասարակական, մշակութային տարբեր կառույցների […] ...

BACK_TO_TOP