16:07 13.03.2025
Հայաստանում արհեստական հավկիթների արտադրության և վաճառքի դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:
Անդրադառնալով խնդրո առարկայի վերաբերյալ մամուլում հնչեցրած ահազանգին՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը և պետական մյուս ծառայությունները չեն արձանագրել ՀՀ տարածքում արհեստական հավկիթների վաճառքի փաստեր, Հայաստանում գրանցված չէ արհեստական հավկիթներ արտադրող որևէ կազմակերպություն:
«Շատ խիստ կասկածում եմ, որ արտադրողներ լինեն: Եթե անգամ լինեն՝ վաղ թե ուշ կիմանանք այդ մասին: Կարծում եմ՝ մեր շուկայում արհեստական հավկիթ գոյություն չունի»,-ասել է Պետրոսյանը:
Նա ընդգծել է, որ սննդային հավկիթ ընդհանրապես չի ներկրվում Հայաստան: Ներմուծվում են միայն ինկուբացիոն ձվեր, այն էլ՝ պարտադիր և խիստ վերահսկողությամբ: Ըստ Տիգրան Պետրոսյանի՝ սննդային և ինկուբացիոն հավկիթներն արտաքնապես շատ դժվար է զանազանել, սակայն ՍԱՏՄ-ն փաստաթղթերին և առևտրային արժեքներին ծանոթանալու միջոցով վերահսկում է ներմուծումը:
ՍԱՏՄ-ի ղեկավարի տեղակալը փոխանցել է, որ Սուրբ Զատիկից առաջ բոլոր խանութներին հրահանգավորվել է խստորեն հետևել հավկիթների պիտակավորմանը, դրանց վրա արտադրության ժամկետների առկայությանը և պահեստավորման պայմանների պահպանմանը:
Ավելի վաղ Հայաստանի մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին խանութներում արհեստական հավկիթների վաճառքի մասին:
08:50 14.03.2025
Reuters. ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային ուղարկել GLSDB արկեր ATACMS հրթիռների փոխարենՎաշինգտոնը մտադիր է վերսկսել ATACMS մարտավարական հրթիռների փոխարեն Կիև բարձր ճշգրտության հեռահար GLSDB հրթիռներ ուղարկելը, որոնց պաշարները Ուկրաինայում վերջացել են հունվարի վերջին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ դրանց՝ բարձր ճշգրտության հեռահար GLSDB սահող հրթիռների մատակարարումը, որոնք ունակ են խոցել թիրախները մինչև 150 կմ հեռավորության վրա, պետք է լրացնի ATACMS հրթիռների պակասը, […] ...
08:40 14.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:32 14.03.2025
Վարչապետ Էգեդե. գրենլանդացիները չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքըԳրենլանդիայի կառավարության ղեկավար Մութ Էգեդեն կարծում է, որ կղզու բնակիչներն այլևս չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքը։ Նա նաև մտադիր է համախմբել գրենլանդական կուսակցությունների առաջնորդներին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների։ Էգեդեի «Ինուիտ Ատակաթիգիիթ» (Ժողովրդական համայնք) կուսակցությունը մարտի 11-ի խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է միայն երրորդ տեղը, ուստի, այն այլևս չի ղեկավարի կառավարության նոր կաբինետը։ […] ...
08:22 14.03.2025
Լեկորնու. զինադադարի մասին Ռուսաստանի հայտարարությունը խորհրդանշում է իրական բանակցությունների սկիզբըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հրադադարի հաստատմանն աջակցելու հայտարարությունը հակամարտությունը կարգավորելու համար իրական բանակցությունների մեկնարկի նշան է։ France 2 հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուն։ «Այն, ինչը տանում է դեպի հրադադար, կարելի է միայն ողջունել, մենք տեսնում ենք, որ իրական բանակցություններ են սկսվում։ Առջևում քննարկում կա, բանակցություններ, որոնք ակնհայտորեն […] ...
08:12 14.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
08:05 14.03.2025
ՊՍԺ-ն փայլում է կարգապահությամբՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ»-ՊՍԺ պատասխան խաղում փարիզյան թիմը փայլել է կարգապահությամբ, տեղեկացնում է Opta-ն: Ֆրանսիայի չեմպիոնը առաջին խաղակեսում ոչ մի խախտում թույլ չի տվել: Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում այսպիսի վիճակագրություն նախորդ անգամ գրանցվել էր 2003/2004 մրցաշրջանում: ...