15:45 13.03.2025
Փետրվարի 13-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն զանգահարած կինը հայտնել էր, որ անհայտ անձը մտել է Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող իրենց բնակարան, սակայն տեսնելով իր տասնամյա տղային` հեռացել է:
Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, նաև ուսումնասիրել են տարածքը հոսկող սարքի տեսագրությունը:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ բնակարան ապօրինի մուտք գործելուն և գողության փորձին մասնակցել է երկու անձ:
Նրանցից մեկը` 27-ամյա երիտասարդը, փետրվարի 27-ին մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվել, գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Արմավիրի մարզային վարչություն: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Իրավապահները շարունակում են միջոցառումները մյուս կասկածյալ 36-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:
14:49 14.03.2025
Պեսկովը հայտնել է, թե երբ կկայանա Պուտինի և Թրամփի զրույցըՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցի ժամը դեռ որոշված չէ։ Ժամկետները կսահմանվեն Մոսկվա այցելած հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի՝ ամերիկացի առաջնորդին զեկուցելուց հետո, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երկու նախագահների զրույցի ճշգրիտ ժամանակը դեռ համաձայնեցված չէ: Սակայն այն բանից հետո, երբ պարոն Վիթքոֆն իր պետության ղեկավարին կփոխանցի Մոսկվայում […] ...
14:35 14.03.2025
Իրանի ԱԳ նախարարն առաջիկայում կայցելի ՀայաստանԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաև Երևանում»,- ասել է Միրզոյանը: ...
14:30 14.03.2025
Իրանի ԱԳՆ. ԱՄՆ պատժամիջոցներն ապացուցում են, որ Վաշինգտոնը չի ցանկանում բանակցություններ վարել Թեհրանի հետԻրանի էներգետիկ ոլորտի և երկրի նավթի նախարարի դեմ ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը թշնամաբար է տրամադրված Թեհրանի նկատմամբ և չի ցանկանում բանակցություններ վարել նրա հետ։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի հայտարարության մեջ։ «Նշելով ամերիկյան իշխանությունների հայտարարությունները բանակցելու պատրաստակամության մասին՝ Բաղային Իրանի դեմ պատժամիջոցների […] ...
14:18 14.03.2025
Չինաստանը հանդես է գալիս Ուկրաինայի հարցում կայուն խաղաղության համաձայնագրի օգտինՉինաստանի իշխանությունները հանդես են գալիս Ուկրաինայի վերաբերյալ կայուն խաղաղության համաձայնագրի օգտին և պատրաստ են նպաստել դրա լուծմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Մենք հուսով ենք, որ երկխոսության և բանակցությունների միջոցով կողմերը կկարողանան հասնել արդար և երկարատև խաղաղության համաձայնագրի, որը պարտադիր և ընդունելի կլինի նրանցից յուրաքանչյուրի համար», – ասել […] ...
14:14 14.03.2025
Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստում չկա՛ որևէ կարգավորում, որը ձեռնտու է միայն Ադրբեջանին. ՀՀ ԱԳ նախարարՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում չկա որևէ կարգավորում, որը Հայաստանին ձեռնտու չէ, ձենտու է միայն Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին: «Չկա՛ որևէ միակողմի կարգավորում: Չկա՛ որևէ կարգավորում, որը մեզ ձեռնտու չէ, ու ձեռնտու է միայն Ադրբեջանին: […] ...