14:45 13.03.2025
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կարծում է, որ Եվրամիությունը ներկայումս ոչ պատերազմական, ոչ խաղաղ վիճակում է։
«Մենք բոլորս (Եվրոպայում) անհանգստացած ենք, քանի որ պատերազմի մեջ չենք, բայց մենք նաև խաղաղության մեջ չենք», – ասել է Կալլասը:
Կառավարությունները պետք է բարդ որոշումներ կայացնեն պաշտպանական ծախսերն ավելացնելու համար, քանի որ երբ մենք դրա կարիքը ունենանք, շատ ուշ կլինի այդ ներդրումներն իրականացնելու համար, ավելացրել է նա:
20:40 13.03.2025
ՌԴ-ում վագրը հոշոտել է անտառապահինՌԴ Պրիմորիեի երկրամասի Կրասնոարմեյսկի շրջանում վագրը հարձակվել է «Պրիմես» պետական հասարակական հաստատության աշխատակցի վրա։ Սպանվել է 55-ամյա մի տղամարդ, ով 1996 թվականից աշխատում էր անտառտնտեսությունում: Այս մասին նշվում է Պրիմորիեի անտառտնտեսության, շրջակա միջավայրի պահպանության, վայրի բնության և բնական պաշարների նախարարության հայտարարության մեջ «Թաղամասի անտառապահը և նրա օգնականը գտնվում էին բնակեցված տարածքներից հեռու անտառում, երբ վագրը […] ...
20:22 13.03.2025
Կանաչ Երևան. աճող թվեր, բարելավվող միջավայրԵրևանի հին ու նոր փողոցները 2024-ին վերածնվում ու թարմություն էին ստանում կանաչ ֆոնդի երիտասարդացման շնորհիվ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ավելացվել են նոր այգիներ, պուրակներ և քաղաքային անտառներ: Երևանի ներքաղաքային կանաչ տնկարկներում նախորդ տարի տնկվել է 4539 ծառ, 58276 թուփ, 344939 բազմամյա և միամյա ծաղիկներ և խոտաբույսեր։ Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի արտադրած […] ...
20:11 13.03.2025
Խաղաղության պայմանագրի տեքստը լուծել է այդ խնդիրը. Փաշինյանը՝ Սահմանադրության և տարածքային պահանջների հարցի մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է երկու երկրների սահմանադրություններում միմյանց նկատմամբ հնարավոր տարածքային պահանջների առկայության հարցը, թեև Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում տարածքների պահանջներ որևէ երկրի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Բաքվից հնչող պահանջի հետ կապված […] ...
19:55 13.03.2025
Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա. ՀՀ վարչապետՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է կողմերից միայն մեկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հավաստիացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա: Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը և չի վերաբերվում Ադրբեջանին»,-վստահեցրել է վարչապետը: Այսպիսով, […] ...
19:44 13.03.2025
13 մշակաբույս կապահովագրվի, համայնքների զարգացման ծրագրերը կհամաֆինանսավորվեն. գործադիրի որոշումներըՊետությունն այս տարի ևս իր վրա կվերցնի գյուղացիական տնտեսությունների ապահովագրության ռիսկերի մեղմման զգալի մասը, պետական բյուջեից կհամաֆինանսավորվեն համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Այս և Կառավարության այսօրվա նիստի այլ որոշումների մասին՝ ռեպորտաժում: ...