14:22 13.03.2025
Եվրոպական խորհրդարանում Իռլանդիան ներկայացնող պատգամավոր Մայքլ Մակնամարան համոզմունք է հայտնել, որ Եվրոպական միության կառույցները պետք է մտահոգված լինեն Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակով և գործուն քայլեր ձեռնարկեն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայքլ Մակնամարան այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ընթացքում։
Պատգամավորի դիտարկմամբ՝ Եվրոպական միության կառույցները պետք է մտահոգված լինեն Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացմամբ, ինչն արտահայտվում է նաև նրանով, որ Բաքուն հրաժարվում է համագործակցել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների հետ։
«Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը պետք է մտահոգի Եվրախորհրդարանին, իսկ Եվրահանձնաժողովը չպետք է լռի։
Լեռնային Ղարաբաղից 16 անձանց և 8 նախկին առաջնորդների շարունակվող ձերբակալությունն ու դատավարությունը պետք է դատապարտվի Ստալինի ցուցադրական դատավարությունների նման»,-իր ելույթում նշել է պատգամավորը:
Նա ընդգծել է, որ Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող դատավարություններին լրատվամիջոցների և դիտորդների հասանելիության մերժումը ևս պետք է դատապարտվի։
«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը դատական գործընթացներին զուգահեռ հրաժարվում է համագործակցել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի հետ։ Ադրբեջանը փակում է նաև Կարմիր խաչի Բաքվի մասնաճյուղը, որը միակ միջազգային կազմակերպությունն է, որը հասանելիություն ունի Բաքվում պահվող հայերին»,-ասել է Մայքլ Մակնամարան։
16:00 14.03.2025
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: «Մեր երկրները համագործակցության կարևոր օրակարգ ունեն»,- ողջունելով դեսպանին` ասել է նախարարը` նշելով, որ առողջապահական և կրթական ծրագրերի բազմազանությունը երկրի հաջողությունն է, ուստի աշխատանքները հարկ է ընդլայնել և նոր նախագծեր ներդնել: Անդրադառնալով առողջապահության նախարարության առաջնահերթություններին` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջության […] ...
15:52 14.03.2025
Քննարկվել է Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակՄարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի մշտական փոխքարտուղար Օլիվեր Ռոբբինսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության կարևորությունը: Դավիթ […] ...
15:43 14.03.2025
Այս տարվա մարտի 13-ին ՀՀ առանձին շրջաններում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրացված ցուցանիշներըԱրևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում վերջին օրերին դիտվել է բարձր ջերմային ֆոն, ինչի արդյունքում մարտի 13-ին հանրապետության առանձին շրջաններում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրացված արժեքները։ Այսպիսով, մարտի 13-ին գրանցվել են հետևյալ առավելագույն ջերմաստիճանները՝ 📍 Բագրատաշեն – 26.5°C (2023թ․՝ 22.0°C) 📍 Օձուն– 23.5°C (2023թ․՝ 18.8°C) 📍 Վանաձոր – 18.8°C (2023թ․՝ […] ...
15:37 14.03.2025
Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկվել է «Ժամանակակից ստանդարտներով դատարաններ» վարկային ծրագիրըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը և Աննա Կարապետյանն ընդունել են 2025թ. մարտի 11-14-ը Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ քննարկելով Հանրային ներդրումային կոմիտեի վեցերորդ նիստով հաստատված՝ «Ժամանակակից ստանդարտներով դատարաններ» ներդրումային ծրագիրն ու դրա առաջնահերթ ուղղությունները: Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդգծել է ծրագրի կարևորությունը նախարարության համար՝ նշելով, որ դատաիրավական բարեփոխումների արդյունավետ իրականացման տեսանկյունից առանցքային միջոցառումներ են […] ...
15:30 14.03.2025
Սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում. վարչապետը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Այն կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մոնիթորինգի, իրականացման և […] ...
15:25 14.03.2025
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալԵվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Այս մասին ասված է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հայտարարության մեջ։ Այնտեղ ասվում է, որ ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել այս գործընթացին, եթե պահանջվի: «Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և միջպետական հարաբերությունների […] ...