Հարավային Կորեայում մեղադրանք է առաջադրվել օդաչուներին, ովքեր ռումբեր են նետել բնակելի շենքերի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 03 2025
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+16.74 oC

Հարավային Կորեայում մեղադրանք է առաջադրվել օդաչուներին, ովքեր ռումբեր են նետել բնակելի շենքերի վրա

15:52 13.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի երկու օդաչուների մեղադրանք է առաջադրվել անցյալ շաբաթ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ նրանք սխալմամբ ռումբեր էին նետել ուսումնավարժարանի տարածքից դուրս, հինգշաբթի հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:

«Քրեական հետախուզության վարչությունը հաստատել է, որ միջադեպի անմիջական պատճառը օդաչուների կողմից թիրախային կոորդինատների սխալ մուտքագրումն է եղել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Օդաչուներին մեղադրել են անփութության մեջ, որի հետևանքով վիրավորվել է 38 մարդ, այդ թվում՝ 24 խաղաղ բնակիչ, նաև վնասվել են շենքեր, այդ թվում՝ եկեղեցի։

Գործակալության տվյալներով՝ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը միջադեպը կապել է նաև ոչ պատշաճ հրամանների հետ և հետաքննությունից հետո երկու հրամանատարի ազատել է աշխատանքից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ողջունում ենք առաջընթացը, որը Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են խաղաղության հասնելու ճանապարհին․ Չեխիայի ԱԳՆ

15:17 14.03.2025

Ողջունում ենք առաջընթացը, որը Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են խաղաղության հասնելու ճանապարհին․ Չեխիայի ԱԳՆ

Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը խաղաղության հասնելու ճանապարհին։ «Մենք ողջունում ենք առաջընթացը, որը Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են խաղաղության հասնելու ճանապարհին։ Մենք հույս ունենք, որ համաձայնագիրն արագ կստորագրվի։ Վերջին զարգացումները կարևոր քայլ են տարածաշրջանի կայունության և բարգավաճման տեսանկյունից»,- ասված է X-ի միկրոբլոգում Չեխիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։ […] ...

18-ամյա երիտասարդը մեքենայից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ

15:12 14.03.2025

18-ամյա երիտասարդը մեքենայից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ

Մարտի 13-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արագած զանգվածի շենքերից մեկի բնակիչը պահում է զենք-զինամթերք և թմրամիջոց: Նույն օրը, ժամը 22.15-ին, համայնքային ոստիկանները Արմավիրի մարզի պարեկների հետ Բաղրամյան փողոցում ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 18-ամյա երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նա իր կողմից շահագործվեղ […] ...

SHANTNEWS

15:00 14.03.2025

SHANTNEWS

Պեսկովը հայտնել է, թե երբ կկայանա Պուտինի և Թրամփի զրույցը

14:49 14.03.2025

Պեսկովը հայտնել է, թե երբ կկայանա Պուտինի և Թրամփի զրույցը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցի ժամը դեռ որոշված ​​չէ։ Ժամկետները կսահմանվեն Մոսկվա այցելած հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի՝ ամերիկացի առաջնորդին զեկուցելուց հետո, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երկու նախագահների զրույցի ճշգրիտ ժամանակը դեռ համաձայնեցված չէ: Սակայն այն բանից հետո, երբ պարոն Վիթքոֆն իր պետության ղեկավարին կփոխանցի Մոսկվայում […] ...

Իրանի ԱԳ նախարարն առաջիկայում կայցելի Հայաստան

14:35 14.03.2025

Իրանի ԱԳ նախարարն առաջիկայում կայցելի Հայաստան

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաև Երևանում»,- ասել է Միրզոյանը: ...

Իրանի ԱԳՆ. ԱՄՆ պատժամիջոցներն ապացուցում են, որ Վաշինգտոնը չի ցանկանում բանակցություններ վարել Թեհրանի հետ

14:30 14.03.2025

Իրանի ԱԳՆ. ԱՄՆ պատժամիջոցներն ապացուցում են, որ Վաշինգտոնը չի ցանկանում բանակցություններ վարել Թեհրանի հետ

Իրանի էներգետիկ ոլորտի և երկրի նավթի նախարարի դեմ ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը թշնամաբար է տրամադրված Թեհրանի նկատմամբ և չի ցանկանում բանակցություններ վարել նրա հետ։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի հայտարարության մեջ։ «Նշելով ամերիկյան իշխանությունների հայտարարությունները բանակցելու պատրաստակամության մասին՝ Բաղային Իրանի դեմ պատժամիջոցների […] ...

BACK_TO_TOP