Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չի նախատեսվում չեղարկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+19.09 oC

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չի նախատեսվում չեղարկել

11:58 13.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունն առ այն, թե ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը նախատեսվում է չեղարկել, չի համապատասխանում իրականությանը։

Օրենքի նախագիծը ներկայացված էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից, որի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ ֆիզի­կական անձանց եկամուտ­ների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է։

Հորդորում ենք վստահել միայն նախարարության պաշտոնական հաղորդագրություններին և կեղծ տեղեկատվություն չտարածել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 13.03.2025

SHANTNEWS

Կստեղծվի հնարավորություն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

17:55 13.03.2025

Կստեղծվի հնարավորություն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

Կառավարությունը հաստատել է Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը: Ըստ այդմ՝ առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ Կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից փորձանմուշների արտադրման գործընթացի ձևավորման, ֆինանսավորման և իրավահարաբերությունների կանոնակարգման համար: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողները իրական խոչընդոտներ ունեն […] ...

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

17:49 13.03.2025

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Մարտի 3-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 22 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը՝ ամսական 300.000 դրամի չափով, դադարեցվել է փետրվարի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև մարտ ամիսը ներառյալ: ...

2024թ. 4-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 838 անձնագիր

17:37 13.03.2025

2024թ. 4-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 838 անձնագիր

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ […] ...

Տեղի է ունեցել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի անդրանիկ նիստը

17:30 13.03.2025

Տեղի է ունեցել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի անդրանիկ նիստը

Մարտի 12-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Մասնակցում էին միջգերատեսչական խմբում ընդգրկված՝ ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկայացվել են ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում շահագրգիռ մարմինների կողմից իրականացված աշխատանքները, ինչպես նաև Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

17:23 13.03.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 13-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ փոխշահավետ գործակցության ընդլայնմանը, ներդրումային համագործակցության հնարավորություններին, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանը, ներկրվող և արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ապահովմանը, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հեռանկարներին: […] ...

BACK_TO_TOP