Ռուսաստանը ԱՄՆ-ին ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ գործարքի և Վաշինգտոնի հետ հարաբերությունները վերականգնելու պահանջների ցուցակը․ Reuters – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
16:06:57
Ամսաթիվ
13 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+15.09 oC

Ռուսաստանը ԱՄՆ-ին ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ գործարքի և Վաշինգտոնի հետ հարաբերությունները վերականգնելու պահանջների ցուցակը․ Reuters

11:53 13.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Reuters-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, պնդում է, որ Ռուսաստանն արդեն ներկայացրել է ԱՄՆ-ին ուկրաինական հակամարտության վերաբերյալ գործարք կնքելու և ռուս-ամերիկյան հարաբերությունները վերսկսելու իր պահանջների ցանկը, թեև այս հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել ո՛չ Մոսկվայից, ո՛չ Վաշինգտոնից։

Երեքշաբթի Սաուդյան Արաբիայում կայացել է ԱՄՆ եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը:

Վլադիմիր Զելենսկու գրասենյակը բանակցություններից հետո հրապարակել է Կիևի և Վաշինգտոնի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։

Փաստաթղթում նշվում է նաև, որ ԱՄՆ-ն անմիջապես կվերացնի հետախուզական տվյալների փոխանակման դադարը և կվերսկսի ռազմական մատակարարումները Ուկրաինային։

«Ռուսաստանը ԱՄՆ-ին ներկայացրել է գործարքի և Վաշինգտոնի հետ հարաբերությունները վերականգնելու պահանջների ցուցակը», – գրում է գործակալությունը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ երկու անանուն աղբյուրների, հայտնում է Reuters-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա. ՀՀ վարչապետ

19:55 13.03.2025

Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա. ՀՀ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է կողմերից միայն մեկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հավաստիացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա: Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը և չի վերաբերվում Ադրբեջանին»,-վստահեցրել է վարչապետը: Այսպիսով, […] ...

13 մշակաբույս կապահովագրվի, համայնքների զարգացման ծրագրերը կհամաֆինանսավորվեն. գործադիրի որոշումները

19:44 13.03.2025

13 մշակաբույս կապահովագրվի, համայնքների զարգացման ծրագրերը կհամաֆինանսավորվեն. գործադիրի որոշումները

Պետությունն այս տարի ևս իր վրա կվերցնի գյուղացիական տնտեսությունների ապահովագրության ռիսկերի մեղմման զգալի մասը, պետական բյուջեից կհամաֆինանսավորվեն համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Այս և Կառավարության այսօրվա նիստի այլ որոշումների մասին՝ ռեպորտաժում: ...

Բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով գերիների հարցը բարձրացնում ենք. Փաշինյան

19:30 13.03.2025

Բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով գերիների հարցը բարձրացնում ենք. Փաշինյան

Հայաստանի ղեկավարությունը բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան վստահեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մենք բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք: Եթե չի լուծվել հարցը, նշանակում է, որ համաձայնություն չկա, ոչ թե նշանակում […] ...

Քննարկվել են Երևանի և Թբիլիսիի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր

19:18 13.03.2025

Քննարկվել են Երևանի և Թբիլիսիի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր

Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Անդրիա Բասիլայայի հետ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, քննարկվել են Երևան և Թբիլիսի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր։ ...

Փաշինյանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի համաձայնեցված 2 դրույթները

19:09 13.03.2025

Փաշինյանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի համաձայնեցված 2 դրույթները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի՝ չհամաձայնեցված որ երկու դրույթների առնչությամբ է հայկական կողմը համաձայնություն տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է լրագրողների հետ զրույցում: «Արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի համաձայնեցմամբ, ինչը, կարծում եմ, […] ...

Դատախազը դատարան է հանձնել Լոռու մարզում կատարված սպանության մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթը

18:57 13.03.2025

Դատախազը դատարան է հանձնել Լոռու մարզում կատարված սպանության մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի մարտի 10-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել սպանություն կատարելու մեջ մեղադրվող մի խումբ անձանց վերաբերյալ քրեական վարույթը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2024 թվականի հուլիսի 9-ին Լոռու մարզի բնակիչ Հ.Մ.-ն դուրս էր եկել իր բնակարանից և չէր վերադարձել: Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Լոռու […] ...

BACK_TO_TOP