10:39 13.03.2025
ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ուղղված Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Թեհրանում հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային բնույթի հարցերի շուրջ: Անվար Գարգաշը հանձնել է ԱՄՆ նախագահի նամակը», – ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Արաղչին «ընդգծել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ Մերձավոր Արևելքի երկրների շահերն ապահովելու համար», Գարգաշն ասել է, որ ԱՄԷ-ն պատրաստ է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ։
Թրամփը բազմիցս սպառնացել է Իրանին ռազմական ուժով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ամերիկացի առաջնորդը հրաման է ստորագրել վերադառնալ առավելագույն ճնշման քաղաքականությանը՝ հայտարարելով, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Խամենեին ընդգծել է, որ Թեհրանը ճնշման տակ չի բանակցի։
Մարտի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ ուղերձ է հղել Խամենեին՝ առաջարկելով բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ։
17:37 13.03.2025
2024թ. 4-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 838 անձնագիրԳործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ […] ...
17:30 13.03.2025
Տեղի է ունեցել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի անդրանիկ նիստըՄարտի 12-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Մասնակցում էին միջգերատեսչական խմբում ընդգրկված՝ ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկայացվել են ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում շահագրգիռ մարմինների կողմից իրականացված աշխատանքները, ինչպես նաև Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության […] ...
17:23 13.03.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Ղազախստանի դեսպանինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 13-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ փոխշահավետ գործակցության ընդլայնմանը, ներդրումային համագործակցության հնարավորություններին, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանը, ներկրվող և արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ապահովմանը, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հեռանկարներին: […] ...
17:16 13.03.2025
Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳ նախարարության հայտարարությունըՀայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի […] ...
17:12 13.03.2025
Արման Եղոյանը հանդիպել է Ենայի համալսարանի ուսանողների հետԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 13-ին հանդիպել է մեկշաբաթյա այցով Հայաստանում գտնվող Ենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) ուսանողների հետ: Ողջունելով հյուրերին` Արման Եղոյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտները, ապա պատասխանել ուսանողների հարցերին: Քաղաքագիտություն եւ Միջազգային հարաբերություններ բաժինների մագիստրատուրայում սովորող երիտասարդները հետաքրքրվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին զարգացումներով, […] ...
17:07 13.03.2025
Կառավարությունը գումար է հատկացրել Բրյուսելում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակովԿառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4,300,000 եվրոյին համարժեք դրամ՝ Բրյուսել քաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ Բելգիայում ՀՀ դեսպանությունը նախնական բանակցություններ է սկսել Բրյուսելի Գործարարների Միության ներկայացուցիչների հետ՝ Rue d’Arlon 92 1040 Bruxelles հասցեում գտնվող շենքը, որպես դեսպանության նոր շենք ձեռքբերելու նպատակով: Դեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թ. […] ...