08:05 13.03.2025
Մարտի 12-ին, ժամը 21:25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ճնշման ավազանից (մոտ 4 մետր) դուրս են բերել դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։
15:20 13.03.2025
Բելգիայի հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտները Վենետիկում ծանոթացել են հայկական հարուստ ժառանգությանըԲելգիայի «Նարեկ» հայկական կրթամշակութային միության և Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի հետ համագործակցությամբ առաջին անգամ իրականացվել է հայագիտական կրթական ծրագիր՝ «Հայկական հետքը Վենետիկում» խորագրով: Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախորդ տարվա ամռանը կազմակերպված Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովի արդյունքում, որին, ի թիվ սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող տարբեր […] ...
15:13 13.03.2025
Հարավային Կովկասի կայունությունը բխում է Եվրամիության շահերից․ ԵԽ պատգամավորԵվրոպական խորհրդարանում Գերմանիան ներկայացնող պատգամավոր Թոմաշ Ֆրյոլիխը կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասի կայունությունը բխում է Եվրոպական միության շահերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։ «Ադրբեջանական հարձակման ժամանակ (խմբ․ նկատի է առնվում Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ) թե՛ Եվրոպական միությունը, թե՛ Ռուսաստանը միայնակ թողեցին հայ ժողովրդին։ […] ...
15:05 13.03.2025
ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներըՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը: Լավագույնի կոչման համար պայքարում են Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը, ՊՍԺ-ի դարպասապահ Ջիջի Դոնարուման, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը և «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն: ...
14:53 13.03.2025
Washington Post-ը մեկնաբանել է, թե ինչ ուղերձ է հղել Պուտինը ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցադրական ռազմական ազդանշան է ուղարկել Միացյալ Նահանգների հետ բանակցություններին ընդառաջ՝ ժամանելով Կուրսկի շրջան կամուֆլյաժով, գրում է Washington Post-ը։ «Ուկրաինայում 30-օրյա հրադադարի շուրջ ամերիկացի պաշտոնյաների հետ բանակցություններից առաջ Պուտինը ցուցադրական ռազմական ազդանշան ուղարկեց, երբ նա տարիներ ի վեր առաջին անգամ կամուֆլյաժով ժամանեց Կուրսկի շրջան՝ նշելու ռուսական զորքերի առաջխաղացումը ուկրաինական ուժերի դեմ Ռուսաստանի […] ...
14:45 13.03.2025
Ո՛չ պատերազմի մեջ ենք, ո՛չ խաղաղության․ ԿալլասԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կարծում է, որ Եվրամիությունը ներկայումս ոչ պատերազմական, ոչ խաղաղ վիճակում է։ «Մենք բոլորս (Եվրոպայում) անհանգստացած ենք, քանի որ պատերազմի մեջ չենք, բայց մենք նաև խաղաղության մեջ չենք», – ասել է Կալլասը: Կառավարությունները պետք է բարդ որոշումներ կայացնեն պաշտպանական ծախսերն ավելացնելու համար, քանի որ երբ մենք […] ...