Նոր Հաճնի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+15.09 oC

Նոր Հաճնի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:46 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 12-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում գործող Արզնի-Շամիրամի ջրամբարի Նոր Հաճնի ջրատարում դի կա։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. ջրատարում մոտ 7-10 մետր խորության վրա ջրի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի և մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ ճոպաններով և ջրատարի աշխատակիցների հետ դուրս բերեցին մարմինը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել է Ռուսաստանի սահմանը

13:00 13.03.2025

Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել է Ռուսաստանի սահմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի ինքնաթիռը հատել է Ռուսաստանի սահմանը։ Այս մասին հայտնում են Flightradar հետևող ծառայության տվյալները: Gulfstream G650 ինքնաթիռն ավելի վաղ օդ է բարձրացել Դոհայի միջազգային օդանավակայանից։ Ինքնաթիռը երթուղու եվրոպական հատվածում արդեն հատել է Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի օդային տարածքը և ներկայումս թռչում է Պսկովի շրջանի վրայով։ Մարտի 12-ին Սպիտակ […] ...

Արարատի քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին հերթական բնակարանային գողության պահին

12:54 13.03.2025

Արարատի քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին հերթական բնակարանային գողության պահին

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացնելիս համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Մարտի 12-ին, բնակարանային գողություն կատարելու պահին, Մասիս քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց և բնակարանային գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց 40-ամյա մի տղամարդ: Տղամարդը նաև մարտի 4-ից հետախուզվում էր Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից, դարձյալ` բնակարանային […] ...

2026 թ․ Հայաստանը կնախագահի COP17-ը․ Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի հարակից քննարկմանը

12:45 13.03.2025

2026 թ․ Հայաստանը կնախագահի COP17-ը․ Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի հարակից քննարկմանը

ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Կանանց հզորացումը Ռիոյի կոնվենցիաների միջոցով. գենդերային հեռանկարներ՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման հարցում» թեմայով հարակից քննարկմանը։ Այն կազմակերպվել է Հայաստանի, Բրազիլիայի և Մոնղոլիայի մշտական ներկայացուցչությունների կողմից՝ ՄԱԶԾ-ի և ՄԱԿ կանանց աջակցությամբ։ Քննարկման ընթացքում նախարարը հանդես է եկել […] ...

Քննարկվել են Էստոնիայի հետ կրթության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

12:38 13.03.2025

Քննարկվել են Էստոնիայի հետ կրթության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցության խթանումը: Ընդգծելով հատկապես կրթության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդման կարևորությունը՝ […] ...

Ժամանակն է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից. ԵԽ պատգամավորը՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին

12:30 13.03.2025

Ժամանակն է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից. ԵԽ պատգամավորը՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին

Եվրոպական խորհրդարանում Պորտուգալիան ներկայացնող պատգամավոր Կատերինա Վիեյրան հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես և զոհաբերել եվրոպական արժեքները՝ հանուն տնտեսական և էներգետիկ շահերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խորը […] ...

Երևանի հետ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է․ Ալիև

12:21 13.03.2025

Երևանի հետ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է․ Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ներկայումս քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»,- նշել է նա Բաքվում միջազգային Գլոբալ ֆորումի բացման ժամանակ։ ...

BACK_TO_TOP