23:57 12.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
09:09 14.03.2025
Պենտագոնը վերակազմավորել է Ընդհանուր գնահատումների գրասենյակըԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է վերակազմավորել Պենտագոնի ընդհանուր գնահատման գրասենյակը, որը վերլուծել է Միացյալ Նահանգների կողմից ռազմական ուժի կիրառման քաղաքական և տնտեսական ասպեկտները։ Այս մասին ասված է ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Շոն Պարնելի գրավոր հայտարարության մեջ։ «Որպես ազգի պաշտպանությունը ամրապնդելու դեպարտամենտի շարունակական հանձնառության մաս, պաշտպանության քարտուղարը հանձնարարել է լուծարել Ընդհանուր գնահատման գրասենյակը և […] ...
09:00 14.03.2025
Վենս. Թրամփը դեմ է Արևելյան Եվրոպայում միջուկային զենքի տեղակայմանըԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի աջակցում Արևելյան Եվրոպայում ատոմային զենք տեղադրելու գաղափարին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Ես չեմ քննարկել այդ հարցը նախագահի հետ, բայց ես ցնցված կլինեի, եթե նա աջակցեր միջուկային զենքի տեղակայմանը ավելի հեռուն՝ Արևելյան Եվրոպայում: Սա մարդկային քաղաքակրթության ապագայի մասին է։ Դոնալդ Թրամփը զբաղված է […] ...
08:50 14.03.2025
Reuters. ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային ուղարկել GLSDB արկեր ATACMS հրթիռների փոխարենՎաշինգտոնը մտադիր է վերսկսել ATACMS մարտավարական հրթիռների փոխարեն Կիև բարձր ճշգրտության հեռահար GLSDB հրթիռներ ուղարկելը, որոնց պաշարները Ուկրաինայում վերջացել են հունվարի վերջին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ դրանց՝ բարձր ճշգրտության հեռահար GLSDB սահող հրթիռների մատակարարումը, որոնք ունակ են խոցել թիրախները մինչև 150 կմ հեռավորության վրա, պետք է լրացնի ATACMS հրթիռների պակասը, […] ...
08:40 14.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:32 14.03.2025
Վարչապետ Էգեդե. գրենլանդացիները չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքըԳրենլանդիայի կառավարության ղեկավար Մութ Էգեդեն կարծում է, որ կղզու բնակիչներն այլևս չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքը։ Նա նաև մտադիր է համախմբել գրենլանդական կուսակցությունների առաջնորդներին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների։ Էգեդեի «Ինուիտ Ատակաթիգիիթ» (Ժողովրդական համայնք) կուսակցությունը մարտի 11-ի խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է միայն երրորդ տեղը, ուստի, այն այլևս չի ղեկավարի կառավարության նոր կաբինետը։ […] ...
08:22 14.03.2025
Լեկորնու. զինադադարի մասին Ռուսաստանի հայտարարությունը խորհրդանշում է իրական բանակցությունների սկիզբըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հրադադարի հաստատմանն աջակցելու հայտարարությունը հակամարտությունը կարգավորելու համար իրական բանակցությունների մեկնարկի նշան է։ France 2 հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուն։ «Այն, ինչը տանում է դեպի հրադադար, կարելի է միայն ողջունել, մենք տեսնում ենք, որ իրական բանակցություններ են սկսվում։ Առջևում քննարկում կա, բանակցություններ, որոնք ակնհայտորեն […] ...