Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացան ցորենի դաշտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+8.69 oC

Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացան ցորենի դաշտում

23:59 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հողի խոնավությունը հանդիսանում է գյուղատնտեսական մշակաբույսերի աճի, զարգացման և բերքի հիմնական գործոններից մեկը։

Հողի խոնավության գարնանային պաշարների ճիշտ և ժամանակին գնահատումը թույլ է տալիս խոնավության պակասի դեպքում ժամանակին կազմակերպել հալոցքային ջրերի կուտակման, բույսերի սնուցման, հողի գարնանային խոնավության պաշարների պահպանության, ոռոգման ցանցի ժամանակին նախապատրաստման և այլ բազմաթիվ աշխատանքներ։

Իսկ խոնավ տարիներին ժամանակին կազմակերպել գրունտային և հալոցքային ջրերի հեռացման աշխատանքները, կանխել հողի էռոզիոն պրոցեսները, զգալի խնայել ոռոգման ջրերը և այլը։

Ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում հողի արդյունավետ խոնավության գարնանային պաշարները վեգետացիայի վերսկաման պահին գնահատվում է՝

20սմ շերտում՝ 30-45մմ,

50սմ շերտում՝ 70-110մմ,

որը ցածր է բազմամյա միջին արժեքներից 5-10մմ-ով, որոշ տեղերում՝ մոտ բազմամյա միջին արժեքին։

Այս մասին նշվում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գրառման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզում բախվել են «Hyundai Elantra»-ն և տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը․ կա զոհ և վիրավոր

00:59 14.03.2025

Շիրակի մարզում բախվել են «Hyundai Elantra»-ն և տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը․ կա զոհ և վիրավոր

Մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում բախվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և տուֆ քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարը, ինչի հետևանքով քարերը թափվել են։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգու օպերատիվորեն ժամանած Մարալիկի շտապ օգնության բժիշկները նախ […] ...

«Կրասնոդարը» պարտվել է գավաթային խաղում. Սպերցյանը չի մասնակցել հանդիպմանը

00:54 14.03.2025

«Կրասնոդարը» պարտվել է գավաթային խաղում. Սպերցյանը չի մասնակցել հանդիպմանը

«Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակչում տնային խաղում 1-2 հաշվով պարտվել է «Ախմատին» ու ավարտել մրցելույթը այս մրցաշարում։ «Կրասնոդարից» հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ ...

Փարիզը ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը

00:46 14.03.2025

Փարիզը ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: «Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Հույս ունենք, որ դրա ստորագրումը տեղի կունենա որքան հնարավոր է շուտ: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման պայմաններում, […] ...

Երևանում թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին

00:21 14.03.2025

Երևանում թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին

Մարտի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Գառնիկ Ա.-ն իր վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Շիրակի փողոցի 84 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Ինչպես […] ...

Արայիկ Թոփալյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի Մ23 ԵԱ

00:12 14.03.2025

Արայիկ Թոփալյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի Մ23 ԵԱ

Հայաստանի ներկայացուցիչ Արայիկ Թոփալյանը (55 կգ) Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 10-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Մեհմետ Հանիֆի Սարպին: ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 1-7-ը

00:01 14.03.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 1-7-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 1-7-ը (2025թ․): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ մարտի 9-ին և 11-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ ...

BACK_TO_TOP