21:48 12.03.2025
Այսօր՝ մարտի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «BMW X5»-ի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Հ.-ն է, տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «BMW X5»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, իսկ երբ բախվել է ավտոմեքենաներին, մնացած տրանսպորտային միջոցները եղել են կայանված:
09:20 13.03.2025
Բուենոս Այրեսում կալանավորված ցուցարարներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկումԲուենոս Այրեսի կենտրոնում ձերբակալված ցուցարարներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, հայտարարել է Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիխը։ «Մենք բերման ենք ենթարկել հարյուրավոր ագրեսիվ քաղաքական ակտիվիստների, որոնք երկար տարիներ անպատիժ են գործում, նոր օրենքով ավելի քան 100 կալանավորի սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում»,- գրել է նախարարը X-ի իր էջում։ Ավելի վաղ նա LN+ հեռուստաալիքին […] ...
09:10 13.03.2025
Արգենտինայի իշխանությունները հիմնադրամ են ստեղծել ջրհեղեղներից տուժած քաղաքի համարԱրգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը կարգադրել է ստեղծել 200 միլիարդ պեսո արժողությամբ (մոտ 200 միլիոն դոլար) հիմնադրամ՝ ջրհեղեղից տուժած Բաիա Բլանկա քաղաքին օգնելու համար, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Խավիեր Միլեյը այցելել է Բաիա Բլանկա քաղաք և նշել փոթորկի հասցրած վնասի չափը, նա հրամայել է ստեղծել 200 միլիարդ պեսոյի հատուկ հիմնադրամ՝ տուժածներին անմիջականորեն, առանց միջնորդների […] ...
09:00 13.03.2025
CTV. Կանադայի ապագա վարչապետ Քարնին երդվելու է մարտի 14-ինԿանադայի ապագա վարչապետ Մարկ Քարնին մարտի 14-ին երդում կտա և կղեկավարի կառավարությունը։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։ Արարողությունը տեղի կունենա Օտտավայի ժամանակով ժամը 11:00-ին Կանադայի գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնի նստավայրում: Քարնիի հետ երդում կտան նրա կաբինետի անդամները, սակայն դեռ պարզ չէ, թե ով է ընդգրկվելու դրանում։ Հեռուստաալիքի աղբյուրները հավելել են, որ գործող վարչապետ Ջասթին […] ...
08:49 13.03.2025
ԱՄՆ Սենատը չունի կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու բավականաչափ ձայներԱՄՆ Սենատի դեմոկրատները չեն ցանկանում պաշտպանել հանրապետականների առաջարկը՝ շարունակել դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչև ֆինանսական տարվա ավարտը, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին։ Այս մասին հայտարարել է սենատոր Թիմ Քեյնը (Վիրջինիայից) իր կուսակիցների հետ փակ հանդիպումից հետո։ Նրանք քննարկել են նախաձեռնությունը, որը երեքշաբթի հավանության է արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից։ «Դեմոկրատները որևէ առնչություն չունեն այս օրինագծի հետ: Եվ […] ...
08:40 13.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 13.03.2025
Պեսկովը չի բացառել, որ Պուտինը մամուլի ասուլիսում կխոսի Ուկրաինայի մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում մամուլի ասուլիսում կարող է խոսել Ուկրաինայի մասին, եթե այս թեմայով հարցեր լինեն։ Դա չի բացառել ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ամեն ինչ կախված կլինի լրագրողների հարցերից»,- ՏԱՍՍ-ին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե նախագահները կսահմանափակվե՞ն երկկողմանի թեմաներով, թե՞ Պուտինը կարող է խոսել նաև ուկրաինական հարցի վերաբերյալ՝ […] ...