Դեսպան Բալայանը Բելգիայի խորհրդարանի նախագահին ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+5.09 oC

Դեսպան Բալայանը Բելգիայի խորհրդարանի նախագահին ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները

21:36 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 12-ին դեսպան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Բելգիայի համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք շեշտվեց մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ ջանքերի արդյունքում արձանագրված արդյունքները։

Զրուցակիցները ընդգծեցին Բելգիայի կառավարության կազմավորման համաձայնագրում Հայաստանին աջակցության ներառումը՝ որպես առանձնահատուկ բարեկամության դրսևորում։

Դեսպան Բալայանը Բելգիայի խորհրդարանի նախագահին ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները և այդ ուղղությամբ Հայաստանի ջանքերը՝ կայուն և հարատև խաղաղության հաստատման նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:03 13.03.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացան ցորենի դաշտում

23:59 12.03.2025

Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացան ցորենի դաշտում

Հողի խոնավությունը հանդիսանում է գյուղատնտեսական մշակաբույսերի աճի, զարգացման և բերքի հիմնական գործոններից մեկը։ Հողի խոնավության գարնանային պաշարների ճիշտ և ժամանակին գնահատումը թույլ է տալիս խոնավության պակասի դեպքում ժամանակին կազմակերպել հալոցքային ջրերի կուտակման, բույսերի սնուցման, հողի գարնանային խոնավության պաշարների պահպանության, ոռոգման ցանցի ժամանակին նախապատրաստման և այլ բազմաթիվ աշխատանքներ։ Իսկ խոնավ տարիներին ժամանակին կազմակերպել գրունտային և հալոցքային […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 12.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

«Ռոմանտիկ և երջանիկ». Ջիջի Հադիդն առաջին անգամ պատմել է Քուփերի հետ հարաբերությունների մասին

23:49 12.03.2025

«Ռոմանտիկ և երջանիկ». Ջիջի Հադիդն առաջին անգամ պատմել է Քուփերի հետ հարաբերությունների մասին

Մոդել Ջիջի Հադիդն առաջին անգամ խոսել է Բրեդլի Քուփերի հետ հարաբերությունների մասին։ Այս մասին հայտնում է Vogue-ը։ Ջիջի Հադիդը խոստովանել է, որ ծանոթացել է դերասանի հետ իրենց ընդհանուր ընկերոջ երեխայի ծննդյան խնջույքի ժամանակ։ «Մարդկանց պարզապես անհրաժեշտ է սովորական ծանոթությունների փորձ: Եվ նույնիսկ իմ ընկերների համար, ովքեր հասարակական գործիչներ չեն, դա դժվար է։ Ո՞ւր ես գնում։ […] ...

Նոր Հաճնի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:46 12.03.2025

Նոր Հաճնի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մարտի 12-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում գործող Արզնի-Շամիրամի ջրամբարի Նոր Հաճնի ջրատարում դի կա։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. ջրատարում մոտ 7-10 մետր խորության վրա ջրի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի […] ...

Երկրի կլիման ձևավորող Արեգակը և հրաբխային ժայթքումները

23:37 12.03.2025

Երկրի կլիման ձևավորող Արեգակը և հրաբխային ժայթքումները

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Երկրի կլիման ձևավորող Արեգակի և հրաբխային ժայթքումների մասին: Երկրի կլիման ձևավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում արեգակնային ճառագայթման և հրաբխային ակտիվության ազդեցության ներքո։ Հիմնվելով հնագույն կլիմայական գրառումների վրա, գիտնականները ցույց են տվել, թե ինչպես են հրաբխային զանգվածային ժայթքումները Դեկանի սարահարթում՝ Հնդկաստան, փոխել գլոբալ կլիման: Վերլուծելով օվկիանոսի նստվածքների երկրաքիմիական […] ...

BACK_TO_TOP