20:52 12.03.2025
2025թ. մարտի 10-ին դեսպան Բալայանը դասախոսությամբ հանդես եկավ Բրյուգեում գտնվող Եվրոպական միության դիվանագիտական դպրոցում։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
Դասախոսության ընթացքում դեսպանն անդրադարձավ Հայաստան և Եվրամիության գործընկերության շրջանակներում ձեռքբերված հաջողություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերջին զարգացումներին և Հայաստանի ջանքերին` տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման նպատակով։
Դեսպան Բալայանը մասնակիցներին ներկայացրեց նաև Հայաստանի դերը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործում` ընդգծելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկի» ծրագրի կարևորությունը։
Դասախոսության վերջում դեսպանը պատասխանեց դիվանագետների հարցերին։
10:11 13.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․46 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․59 դրամ: ...
10:00 13.03.2025
Դուդան ԱՄՆ-ին կոչ է արել միջուկային զենք տեղակայել ԼեհաստանումԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կոչ է արել ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել Լեհաստանում: Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Թերթին տված հարցազրույցում Դուդան ասել է, որ ակնհայտ է համարում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միջուկային զենք տեղափոխել Արեւմտյան Եվրոպայից կամ ԱՄՆ-ից Լեհաստան։ «ՆԱՏՕ-ի սահմանները շարժվեցին դեպի արևելք 1999 թվականին, ուստի, 26 տարի անց, պետք […] ...
09:48 13.03.2025
Դսեղի կամուրջը հիմնանորոգված է․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել. «Դսեղի կամուրջը հիմնանորոգված է»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...
09:40 13.03.2025
«Իսլամական ջիհադի» պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հարցով բանակցությունների համարՊաղեստինյան «Իսլամական ջիհադ» կազմակերպության ներկայացուցիչները ժամանել են Դոհա՝ մասնակցելու Գազայի հատվածի շուրջ բանակցություններին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։ «Իսլամական ջիհադի բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ բանակցություններ վարելու Գազայում ընթացիկ իրադարձությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պատվիրակության կազմի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Արդեն Կատարի մայրաքաղաքում է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը, ով […] ...
09:30 13.03.2025
Շեյնբաում. Մեքսիկան անմիջապես պատասխան մաքսատուրքեր չի մտցնի Միացյալ Նահանգների դեմՄեքսիկայի իշխանություններն անհապաղ չեն պատասխանի ԱՄՆ-ին մաքսային մեթոդներով այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սահմանեց պողպատի և ալյումինի մատակարարման մաքսատուրքերը։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը։ «Բացի մեր երկրում պողպատ և ալյումին արտադրողների հետ հանդիպումներից, մենք պատրաստվում ենք սպասել մինչև ապրիլի 2-ը: Հիշեք, որ ապրիլի 2-ին Միացյալ Նահանգների կառավարությունը կհայտարարի […] ...
09:20 13.03.2025
Բուենոս Այրեսում կալանավորված ցուցարարներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկումԲուենոս Այրեսի կենտրոնում ձերբակալված ցուցարարներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, հայտարարել է Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիխը։ «Մենք բերման ենք ենթարկել հարյուրավոր ագրեսիվ քաղաքական ակտիվիստների, որոնք երկար տարիներ անպատիժ են գործում, նոր օրենքով ավելի քան 100 կալանավորի սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում»,- գրել է նախարարը X-ի իր էջում։ Ավելի վաղ նա LN+ հեռուստաալիքին […] ...