18:53 12.03.2025
Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի տարածաշրջանային խորհրդական Սարանգու Ռադնարագչան, Համաշխարհային բանկի կլիմայական փոփոխությունների ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օդի կոնվենցիայի քարտուղարության մասնագետ Կարոլին Սանս Նորիեգան, առողջապահության, Էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել Օդի կոնվենցիայի և արձանագրություններին միանալու առավելությունների վերաբերյալ տեղեկացվածությունը. բարձրացնել երկրի առաջընթացի տեսանելիությունը Կոնվենցիայի վերջին արձանագրությունների վավերացման ազգային գործողությունների ծրագրի իրականացման գործում, քննարկել երկրի ազգային օրենսդրության համապատասխանեցումը արձանագրությունների դրույթներին, քննարկել օդի որակի, կլիմայի և էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ քաղաքականությունների համադրումը, ինչպես նաև առողջապահական քաղաքականության հետ կապերը. և մաքուր օդի համար ազգային մակարդակով ամենաարդյունավետ քաղաքականությունը:
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը կարևորել է մաքուր օդի ապահովումը և օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված ջանքերը: «Մեր քաղաքականությունը նպատակաուղղված է օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և հանրային իրազեկման բարձրացմանը: Հայաստանի Հանրապետությունը, որպես Օդի կոնվենցիայի կողմ երկիր 1997 թվականից, հանձնառել է նպաստել Կոնվենցիայի ընդհանուր նպատակին՝ սահմանափակել և հնարավորինս աստիճանաբար նվազեցնել և կանխել օդի աղտոտվածությունը, ներառյալ օդի անդրսահմանային աղտոտումը:
Կոնվենցիայի շրջանակներում մշակվել և 2019 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած բարձրաստիճան հանդիպմանը ներկայացվել է Կոնվենցիայի արձանագրությունների վավերացման և իրականացման Ազգային գործողությունների ծրագիրը: Ազգային գործողությունների ծրագրի մշակումից 5 տարի անց ժամանակն է վերանայել առաջընթացը»,- հավելել է նախարարի տեղակալը։
Մաքուր օդի առաջընթացի, գործողությունների ծրագրի, օդի որակի, աղտոտվածության նվազեցման, կլիմայի փոփոխության, տրանսպորտային միջոցների արտանետումների նվազեցման քաղաքականությունների վերաբերյալ ելույթներով հանդես են եկել շրջակա միջավայրի նախարարության
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Օդի կոնվենցիայի ազգային համակարգող Գայանե Շահնազարյանը, նախարարության մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Արփինե Փանոյանը, ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, Կլիմայի քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյան և այլոք։
Աշխատաժողովի ընթացքում ծավալվել է արդյունավետ քննարկում Օդի կոնվենցիայի արձանագրությունների վավերացման ազգային գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ տարվող հետագա քայլերի վերաբերյալ։
Հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով։
00:03 13.03.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 12.03.2025
Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացան ցորենի դաշտումՀողի խոնավությունը հանդիսանում է գյուղատնտեսական մշակաբույսերի աճի, զարգացման և բերքի հիմնական գործոններից մեկը։ Հողի խոնավության գարնանային պաշարների ճիշտ և ժամանակին գնահատումը թույլ է տալիս խոնավության պակասի դեպքում ժամանակին կազմակերպել հալոցքային ջրերի կուտակման, բույսերի սնուցման, հողի գարնանային խոնավության պաշարների պահպանության, ոռոգման ցանցի ժամանակին նախապատրաստման և այլ բազմաթիվ աշխատանքներ։ Իսկ խոնավ տարիներին ժամանակին կազմակերպել գրունտային և հալոցքային […] ...
23:57 12.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
23:49 12.03.2025
«Ռոմանտիկ և երջանիկ». Ջիջի Հադիդն առաջին անգամ պատմել է Քուփերի հետ հարաբերությունների մասինՄոդել Ջիջի Հադիդն առաջին անգամ խոսել է Բրեդլի Քուփերի հետ հարաբերությունների մասին։ Այս մասին հայտնում է Vogue-ը։ Ջիջի Հադիդը խոստովանել է, որ ծանոթացել է դերասանի հետ իրենց ընդհանուր ընկերոջ երեխայի ծննդյան խնջույքի ժամանակ։ «Մարդկանց պարզապես անհրաժեշտ է սովորական ծանոթությունների փորձ: Եվ նույնիսկ իմ ընկերների համար, ովքեր հասարակական գործիչներ չեն, դա դժվար է։ Ո՞ւր ես գնում։ […] ...
23:46 12.03.2025
Նոր Հաճնի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄարտի 12-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում գործող Արզնի-Շամիրամի ջրամբարի Նոր Հաճնի ջրատարում դի կա։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. ջրատարում մոտ 7-10 մետր խորության վրա ջրի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի […] ...
23:37 12.03.2025
Երկրի կլիման ձևավորող Արեգակը և հրաբխային ժայթքումները«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Երկրի կլիման ձևավորող Արեգակի և հրաբխային ժայթքումների մասին: Երկրի կլիման ձևավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում արեգակնային ճառագայթման և հրաբխային ակտիվության ազդեցության ներքո։ Հիմնվելով հնագույն կլիմայական գրառումների վրա, գիտնականները ցույց են տվել, թե ինչպես են հրաբխային զանգվածային ժայթքումները Դեկանի սարահարթում՝ Հնդկաստան, փոխել գլոբալ կլիման: Վերլուծելով օվկիանոսի նստվածքների երկրաքիմիական […] ...