22:38 12.03.2025
Պարզվել է, թե ովքեր են այն հայերը, որոնք ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ: Արտյոմ Երկանյանին ի՞նչ է հաջողվել պարզել նրանց մասին. թեմայի շուրջ Երկանյանը մանրամասներ է հաղորդել «Հորիզոնի»տաղավարում:
«Հիշեցնեմ՝ երեկ Ադրբեջանի ռազմական հարցերով դատարանի նիստում հայկական ազգանուն ունեցող այդ երկու անձնավորությունները ներկայանալով որպես վկաներ, ցուցմունք են տվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ՝ հայտարարելով, թե իրենք տեղեկություն ունեն այն մասին, որ Վարդանյանը հավաքագրում էր վարձկանների, որպեսզի նրանք կռվեին Ադրբեջանի դեմ և նրանց ամսական վճարում էր 700-ից 2 հազար դոլար, թե իբրև թե ֆինանսավորում էր Հայաստանից ականների տեղափոխումը Արցախ և ականապատումը տարածքների:
Իբրև թե, Վարդանյանն իր փողով ստեղծել է ռազմամթերքի 3 պահեստ, ուր և հավաքվել են Հայաստանից իր գումարներով բերված զինամթերքը, իբրև թե քարոզում էր թշնամանք Ադրբեջանի ժողովրդի դեմ: Արցախցիները ճանաչել են այդ մարդկանց: Նրանց անուններն են Մուշեղ Գրիգորյան և Կամո Հայրապետյան:
Նրանք այն հայերից են, ովքեր հայաթափումից հետո որոշել էին մնալ Արցախում: Սկզբում 30 հոգի էին որոշել մնալ Արցախում, հիմա որոշ տեղեկություններով 9-11 հոգի են: Հիմնականում հիվանդ, ծեր մարդիկ են կամ հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ են: Եվ այս երկուսը այն բացառիկներից են, ում հնարավոր էր քիչ թե շատ լողացնել, հագցնել, բերել Բաքու և ներկայացնել որպես վկաների»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Այսօր Եվրախորհրդարանում քննարկում է լինելու հայ գերի թեմայով: Ի՞նչ մանրամասներ են հայտնի:
Ավելին՝ ամբողջական հարցազրույցում:
00:03 13.03.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 12.03.2025
Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացան ցորենի դաշտումՀողի խոնավությունը հանդիսանում է գյուղատնտեսական մշակաբույսերի աճի, զարգացման և բերքի հիմնական գործոններից մեկը։ Հողի խոնավության գարնանային պաշարների ճիշտ և ժամանակին գնահատումը թույլ է տալիս խոնավության պակասի դեպքում ժամանակին կազմակերպել հալոցքային ջրերի կուտակման, բույսերի սնուցման, հողի գարնանային խոնավության պաշարների պահպանության, ոռոգման ցանցի ժամանակին նախապատրաստման և այլ բազմաթիվ աշխատանքներ։ Իսկ խոնավ տարիներին ժամանակին կազմակերպել գրունտային և հալոցքային […] ...
23:57 12.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
23:49 12.03.2025
«Ռոմանտիկ և երջանիկ». Ջիջի Հադիդն առաջին անգամ պատմել է Քուփերի հետ հարաբերությունների մասինՄոդել Ջիջի Հադիդն առաջին անգամ խոսել է Բրեդլի Քուփերի հետ հարաբերությունների մասին։ Այս մասին հայտնում է Vogue-ը։ Ջիջի Հադիդը խոստովանել է, որ ծանոթացել է դերասանի հետ իրենց ընդհանուր ընկերոջ երեխայի ծննդյան խնջույքի ժամանակ։ «Մարդկանց պարզապես անհրաժեշտ է սովորական ծանոթությունների փորձ: Եվ նույնիսկ իմ ընկերների համար, ովքեր հասարակական գործիչներ չեն, դա դժվար է։ Ո՞ւր ես գնում։ […] ...
23:46 12.03.2025
Նոր Հաճնի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄարտի 12-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում գործող Արզնի-Շամիրամի ջրամբարի Նոր Հաճնի ջրատարում դի կա։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. ջրատարում մոտ 7-10 մետր խորության վրա ջրի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի […] ...
23:37 12.03.2025
Երկրի կլիման ձևավորող Արեգակը և հրաբխային ժայթքումները«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Երկրի կլիման ձևավորող Արեգակի և հրաբխային ժայթքումների մասին: Երկրի կլիման ձևավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում արեգակնային ճառագայթման և հրաբխային ակտիվության ազդեցության ներքո։ Հիմնվելով հնագույն կլիմայական գրառումների վրա, գիտնականները ցույց են տվել, թե ինչպես են հրաբխային զանգվածային ժայթքումները Դեկանի սարահարթում՝ Հնդկաստան, փոխել գլոբալ կլիման: Վերլուծելով օվկիանոսի նստվածքների երկրաքիմիական […] ...