15:36 12.03.2025
Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում։
Հայ մարզուհին մեծահասակների առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 10մ օդամղիչ ատրճանակ (Solo) մրցաձևի կանանց պայքարում: Ոսկե մեդալի համար պայքարում նա 13:15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին:
Էլմիրա Կարապետյանը, որակավորման փուլում վաստակելով 48 միավոր, նաև Եվրոպայի ռեկորդ է սահմանել:
Նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը՝ Հայաստանի երիտասարդական հավաքականը փետրվարի 22-28-ը, իսկ մեծահասակների թիմը՝ մարտի 1-7-ը, ուսումնամարզական հավաքներ են անցկացրել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։
Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ:
Մրցավայր են մեկնել նաև ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանը և Հայաստանի հրաձգության գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը։
23:48 12.03.2025
«Ռոմանտիկ և երջանիկ». Ջիջի Հադիդն առաջին անգամ պատմել է Քուփերի հետ հարաբերությունների մասինՄոդել Ջիջի Հադիդն առաջին անգամ խոսել է Բրեդլի Քուփերի հետ հարաբերությունների մասին։ Այս մասին հայտնում է Vogue-ը։ Ջիջի Հադիդը խոստովանել է, որ ծանոթացել է դերասանի հետ իրենց ընդհանուր ընկերոջ երեխայի ծննդյան խնջույքի ժամանակ։ «Մարդկանց պարզապես անհրաժեշտ է սովորական ծանոթությունների փորձ: Եվ նույնիսկ իմ ընկերների համար, ովքեր հասարակական գործիչներ չեն, դա դժվար է։ Ո՞ւր ես գնում։ […] ...
23:39 12.03.2025
Երկրի կլիման ձևավորող Արեգակը և հրաբխային ժայթքումները«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Երկրի կլիման ձևավորող Արեգակի և հրաբխային ժայթքումների մասին: Երկրի կլիման ձևավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում արեգակնային ճառագայթման և հրաբխային ակտիվության ազդեցության ներքո։ Հիմնվելով հնագույն կլիմայական գրառումների վրա, գիտնականները ցույց են տվել, թե ինչպես են հրաբխային զանգվածային ժայթքումները Դեկանի սարահարթում՝ Հնդկաստան, փոխել գլոբալ կլիման: Վերլուծելով օվկիանոսի նստվածքների երկրաքիմիական […] ...
23:27 12.03.2025
Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծն ու նպատակներըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ մեկնարկել են Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումները: «Իմ խոսքում ներկայացրեցի նախագիծն ու դրա նպատակները: Նախագծի շուրջ քննարկումներին մասնակցելու համար կարող եք դիմել՝ նամակ գրելով [email protected] էլ փոստին»,- գրել է նա: Վարչապետը գրառմանը կից հրապարակել է բացման ելույթը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:15 12.03.2025
Մարտի 12-ը արքայախնձորի համաշխարհային օրն էԱյս տոնը նվիրված է ոչ միայն արքայախնձոր մրգի, այլ ամբողջ աշխարհով մեկ նրա ճանապարհորդության պատմությանը: Արքայախնձորի մասին եվրոպացիները իմացան Ամերիկայի հայտնաբերումից հետո, և այն անմիջապես դարձավ դելիկատես Հին աշխարհում: 18-րդ դարում Անգլիայում այս միրգն այնքան թանկ էր գնահատվում, որ այն կարելի էր վարձակալել մի երեկո՝ ճաշկերույթի ժամանակ դիրք ցույց տալու համար: Ժամանակի ընթացքում միջազգային առևտրի […] ...
23:04 12.03.2025
Հրդեհ՝ Սյունիքի մարզում․ տուժшծներ չկանՄարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ «Վարդանի ձոր» կոչվող տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...
22:51 12.03.2025
Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը խիստ արդյունավետ էր ու բովանդակային. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը խիստ արդյունավետ էր ու բովանդակային»: Մանրամասները՝ տեսանյութում։ ...