14:09 12.03.2025
Կրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ելնում ենք նրանից, որ, ինչպես երեկ Ջիդդաում ասվեց, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և օգնական Վալցը մոտ օրերս տարբեր ուղիներով մեզ կտեղեկացնեն տեղի ունեցած բանակցությունների մանրամասների և ձեռք բերված փոխըմբռնումների մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։
22:49 12.03.2025
Թուրքիայից Հայաստան ժամանած լրագրողները այցելել են հայ-թուրքական սահմանՀՀ վարչապետի աշխատակազմի hանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված` թուրքական լրատվամիջոցների մասնակցությամբ եռօրյա մեդիատուրի շրջանակներում լրագրողներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են վերանորոգված անցակետին, դրա տեխնիկական հնարավորություններին։ Արձանագրվել է, որ անցակետն ամբողջությամբ պատրաստ է գործարկմանը։ Լրագրողների թվում է եղել նաև «Ակոս» պարբերականի թղթակից Լուսյեն Քոփարը, ով տեղում […] ...
22:38 12.03.2025
Իրականում ովքե՞ր են Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված հայերըՊարզվել է, թե ովքեր են այն հայերը, որոնք ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ: Արտյոմ Երկանյանին ի՞նչ է հաջողվել պարզել նրանց մասին. թեմայի շուրջ Երկանյանը մանրամասներ է հաղորդել «Հորիզոնի»տաղավարում: «Հիշեցնեմ՝ երեկ Ադրբեջանի ռազմական հարցերով դատարանի նիստում հայկական ազգանուն ունեցող այդ երկու անձնավորությունները ներկայանալով որպես վկաներ, ցուցմունք են տվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ՝ հայտարարելով, […] ...
22:22 12.03.2025
Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրԱրտադրողականության խթանման նպատակային ծրագիր Ի՞նչ է առաջարկում պետությունը բիզնեսին Արդիականացնել արտադրական հնարավորությունները Ներմուծել նոր տեխնոլոգիաներ Բարձրացնել արտադրանքի մրցունակությունն ու աշխատանքի արտադրողականությունը Ո՞վքեր կարող են օգտվել Մշակող արդյունաբերության, տեղեկատվության և կապի, շինարարության և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ Ծրագրի մանրամասներն այստեղ https://mineconomy.am/page/2837 ...
22:11 12.03.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է 12-րդ դարի պարսից մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի մեծարման օրվան նվիրված միջոցառմանըՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է 12-րդ դարի պարսից մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի մեծարման օրվան նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհին՝ անդրադառնալով Նիզամի Գյանջավիի գրական ժառանգությանն ու նշանակությանը: Նիզամի Գյանջավին իր հարուստ գրական ժառանգությամբ մեծ դեր է […] ...
21:48 12.03.2025
Կապանում բախվել է 6 ավտոմեքենա. կա տուժածԱյսօր՝ մարտի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «BMW X5»-ի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Հ.-ն է, տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում […] ...