13:00 12.03.2025
Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայերի և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյաների ազատ արձակման համար:
Այս մասին հայտնում է «CristianNewsWire» կայքը։
Իրենց կոչում ստորագրողները վկայակոչում են պահվող անձանց նկատմամբ խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հաղորդումները՝ ընդգծելով իրենց համոզմունքը, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը եզակի դիրք ունի այս ճգնաժամը լուծելու համար, և որ անհրաժեշտ է արագ գործողություններ՝ փրկելու քրիստոնյաների կյանքը:
«Մենք հավատում ենք, որ դուք միակն եք, ով կարող է փրկել այս քրիստոնյա պատանդներին: Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի նկատմամբ, որոնք հեռացել են իրենց նախնիների տներից, մինչդեռ Ջո Բայդենի վարչակազմը քայլեր չի ձեռնարկել: Այդ ժամանակից ի վեր՝ 23 քրիստոնյա հայ պատանդներ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի ենթարկվել են մշտական խոշտանգումների: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրվել է ստուգել նրանց բարեկեցությունը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը»,-իրենց նամակում շեշտել են քրիստոնյա առաջնորդները։
Վերջիններս նաև գոհունակություն են հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածված քրիստոնյաներին ցուցաբերած աջակցության համար։
«Շնորհակալություն քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածված քրիստոնյաներին ցուցաբերած աջակցության համար։ Ձեր հայտարարությունը հզոր էր և հստակ ուղերձ հղեց նրանց, որոնք կխաթարեն Հայաստանի անվտանգությունը և նրանց հարուստ քրիստոնեական ժառանգությունը՝ որպես Քրիստոսի ավետարանն ընդունած առաջին երկիր աշխարհի պատմության մեջ»,-ասված է նամակում:
Քրիստոնյա առաջնորդները նաև հիշեցրել են Թրամփի հայտարարությունն՝ արված 2024 թվականի հոկտեմբերի 23-ին, որում Թրամփը գրել էր․«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, քանի որ 120,000 հայ քրիստոնյաները սարսափելի հալածանքի ենթարկվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Աշխարհի քրիստոնյաները ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես նախագահ լինեմ, կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը:
Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։
22:22 12.03.2025
Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրԱրտադրողականության խթանման նպատակային ծրագիր Ի՞նչ է առաջարկում պետությունը բիզնեսին Արդիականացնել արտադրական հնարավորությունները Ներմուծել նոր տեխնոլոգիաներ Բարձրացնել արտադրանքի մրցունակությունն ու աշխատանքի արտադրողականությունը Ո՞վքեր կարող են օգտվել Մշակող արդյունաբերության, տեղեկատվության և կապի, շինարարության և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ Ծրագրի մանրամասներն այստեղ https://mineconomy.am/page/2837 ...
22:11 12.03.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է 12-րդ դարի պարսից մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի մեծարման օրվան նվիրված միջոցառմանըՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է 12-րդ դարի պարսից մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի մեծարման օրվան նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհին՝ անդրադառնալով Նիզամի Գյանջավիի գրական ժառանգությանն ու նշանակությանը: Նիզամի Գյանջավին իր հարուստ գրական ժառանգությամբ մեծ դեր է […] ...
21:48 12.03.2025
Կապանում բախվել է 6 ավտոմեքենա. կա տուժածԱյսօր՝ մարտի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «BMW X5»-ի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Հ.-ն է, տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում […] ...
21:36 12.03.2025
Դեսպան Բալայանը Բելգիայի խորհրդարանի նախագահին ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումներըՄարտի 12-ին դեսպան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Բելգիայի համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք շեշտվեց մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ ջանքերի արդյունքում արձանագրված արդյունքները։ Զրուցակիցները ընդգծեցին Բելգիայի կառավարության կազմավորման համաձայնագրում Հայաստանին աջակցության ներառումը՝ […] ...
21:24 12.03.2025
Վերապատրաստվել են Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողներըՓետրվարի 24-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անձնակազմի համար կազմակերպվել և անց է կացվել «Առաջին բժշկական օգնություն տարբեր պաթոլոգիական իրավիճակներում և մարդկային մասունքների հետ վարվելաձևը» թեմայով վերապատրաստման դասընթաց: Դասընթացի նպատակն […] ...