Դիլիջանի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+11.09 oC

Դիլիջանի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքերը

12:46 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, մարտի 11-ի ժամը 15.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս, Դիլիջանի համայնքային ոստիկանները նկատել են փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որը կանգնեցրել են Հովք գյուղի տներից մեկի հարակից տարածքում: Այստեղ ոստիկանները նկատել են նաև կայանված «ԳԱԶել»` նույնպես բարձված ավելի քան 2 խմ փայտանյութով, որի մոտ գետնին թափված էր ևս մոտ 4 խմ:

«ՈՒԱԶ»-ի 20-ամյա վարորորդն իրավապահներին հայտնել է, որ մեքենայում առկա և գետնին թափված փայտանյութն իրենն է, ձեռք է բերել Հովքի տարածքով անցնող երկաթգծի մոտ` անհայտ անձից և չունի համապատասխան փաստաթուղթ։

«ԳԱԶելի» 47-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթուղթ, որ թափքում առկա փայտանյութն իրենն է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 12.03.2025

SHANTNEWS

Կապանում բախվել է 6 ավտոմեքենա. կա տուժած

21:48 12.03.2025

Կապանում բախվել է 6 ավտոմեքենա. կա տուժած

Այսօր՝ մարտի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «BMW X5»-ի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Հ.-ն է, տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում […] ...

Դեսպան Բալայանը Բելգիայի խորհրդարանի նախագահին ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները

21:36 12.03.2025

Դեսպան Բալայանը Բելգիայի խորհրդարանի նախագահին ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարտի 12-ին դեսպան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Բելգիայի համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք շեշտվեց մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ ջանքերի արդյունքում արձանագրված արդյունքները։ Զրուցակիցները ընդգծեցին Բելգիայի կառավարության կազմավորման համաձայնագրում Հայաստանին աջակցության ներառումը՝ […] ...

Վերապատրաստվել են Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները

21:24 12.03.2025

Վերապատրաստվել են Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները

Փետրվարի 24-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անձնակազմի համար կազմակերպվել և անց է կացվել «Առաջին բժշկական օգնություն տարբեր պաթոլոգիական իրավիճակներում և մարդկային մասունքների հետ վարվելաձևը» թեմայով վերապատրաստման դասընթաց: Դասընթացի նպատակն […] ...

ՊԱՏՄԱԿԱՆ. Հայաստանի ֆուտզալի հավաքականը առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

21:15 12.03.2025

ՊԱՏՄԱԿԱՆ. Հայաստանի ֆուտզալի հավաքականը առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին այսօր ընդունել էր Ղազախստանի ընտրանուն։ Մեր թիմը հաղթեց 4-2 հաշվով և զբաղեցրեց առաջին տեղն իր խմբում։ Այս արդյունքով ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նվաճել է ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր՝ դառնալով Հայաստանի պատմության ընթացքում թիմային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության: Այս մասին հայտնել […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Այգեհովիտ գյուղում բռնկված հրդեհը

21:03 12.03.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Այգեհովիտ գյուղում բռնկված հրդեհը

Մարտի 12-ին, ժամը 13:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մոտակայքում հրդեհ է բռնկվել․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի «Հուր հոբի» կոչվող հանդամասում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել […] ...

BACK_TO_TOP