ԵՄ դիվանագիտության ղեկավարը մտահոգված է Սիրիայում բռնությունների պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+11.09 oC

ԵՄ դիվանագիտության ղեկավարը մտահոգված է Սիրիայում բռնությունների պատճառով

11:20 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրամիությունը լրջորեն անհանգստացած է Սիրիայի ափամերձ շրջանում տարածված բռնությամբ, որը հանգեցրել է մեծ թվով զոհերի, այդ թվում՝ բազմաթիվ խաղաղ բնակիչների շրջանում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։

«Մենք խստորեն դատապարտում ենք Ասադամետ աշխարհազորայինների հարձակումները անվտանգության ուժերի վրա: Մենք նաև խստորեն դատապարտում ենք քաղաքացիական անձանց դեմ կատարված սարսափելի հանցագործությունները, ներառյալ անխտիր սպանությունները, որոնցից շատերը ենթադրաբար կատարվել են անցումային իշխանությունների անվտանգության ուժերին աջակցող զինված խմբավորումների կողմից», – ասաց նա:

Կալլասը ողջունել է «անցումային իշխանությունների ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ հետաքննական կոմիտեի ստեղծումը, որի նպատակն է պատասխանատվության ենթարկել պատասխանատուներին՝ միջազգային իրավունքի նորմերին և չափանիշներին համապատասխան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԱՏՄԱԿԱՆ. Հայաստանի ֆուտզալի հավաքականը առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

21:15 12.03.2025

ՊԱՏՄԱԿԱՆ. Հայաստանի ֆուտզալի հավաքականը առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին այսօր ընդունել էր Ղազախստանի ընտրանուն։ Մեր թիմը հաղթեց 4-2 հաշվով և զբաղեցրեց առաջին տեղն իր խմբում։ Այս արդյունքով ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նվաճել է ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր՝ դառնալով Հայաստանի պատմության ընթացքում թիմային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության: Այս մասին հայտնել […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Այգեհովիտ գյուղում բռնկված հրդեհը

21:03 12.03.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Այգեհովիտ գյուղում բռնկված հրդեհը

Մարտի 12-ին, ժամը 13:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մոտակայքում հրդեհ է բռնկվել․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի «Հուր հոբի» կոչվող հանդամասում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել […] ...

Դեսպան Բալայանը դասախոսությամբ հանդես եկավ Բրյուգեում գտնվող Եվրոպական միության դիվանագիտական դպրոցում

20:52 12.03.2025

Դեսպան Բալայանը դասախոսությամբ հանդես եկավ Բրյուգեում գտնվող Եվրոպական միության դիվանագիտական դպրոցում

2025թ. մարտի 10-ին դեսպան Բալայանը դասախոսությամբ հանդես եկավ Բրյուգեում գտնվող Եվրոպական միության դիվանագիտական դպրոցում։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Դասախոսության ընթացքում դեսպանն անդրադարձավ Հայաստան և Եվրամիության գործընկերության շրջանակներում ձեռքբերված հաջողություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերջին զարգացումներին և Հայաստանի ջանքերին` տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման նպատակով։ Դեսպան Բալայանը մասնակիցներին ներկայացրեց նաև Հայաստանի դերը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործում` […] ...

Լարված մթնոլորտ Գյումրու և Փարաքարի ընտրապայքարում. ինչպե՞ս է պատրաստվում ընտրություններին ԿԸՀ-ն

20:38 12.03.2025

Լարված մթնոլորտ Գյումրու և Փարաքարի ընտրապայքարում. ինչպե՞ս է պատրաստվում ընտրություններին ԿԸՀ-ն

Մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-ից, բայց հատկապես Գյումրիում կարծես թե քաղաքական մթնոլորտն արդեն ավելի լարված է: Ինչպե՞ս է այդ ընտրություններին պատրաստվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ինչպիսի՞ արձանագրումներ կան այսօրվա դրությամբ. այս և այլ հարցերի էլ այսօր «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Կենտրոնական ընտրաական հանձնաժողովի նախագահ Վահագն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

20:21 12.03.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ս․Տարոնցի փ․ 14, 15, 16, 30, 32 շենքեր, Ս․Տարոնցի նրբ․ 10, 12 շենքեր, Ներքին Շենգավիթ 9 փողոց 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդնոր, Դավթաշեն 4-րդ թաղ․ 34, 35, 36, 42, 43, […] ...

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

20:10 12.03.2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 12-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

BACK_TO_TOP