Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի դեպքում չի ընդունի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի՝ որպես խաղաղապահների ներկայությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարի Ջոնսոնին և Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում։
Հարցին, թե ինչ պայմաններում Ռուսաստանը կարող է ընդունել ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի՝ որպես խաղաղապահների ներկայությունը Ուկրաինայում, Լավրովը պատասխանել է՝ միանշանակ մերժելով համապատասխան նախաձեռնություն մշակելու ցանկացած տարբերակ։
«Ոչ մի դեպքում: Մեզ հետ ոչ ոք չի խոսում: Նրանք անընդհատ ասում են «ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի», բայց ամեն ինչ անում են Ռուսաստանի դեմ առանց Ռուսաստանի: Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրին խաղաղապահների մասին, նա ասաց, որ դեռ վաղ է դա քննարկել, բայց սովորաբար դա պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը: Ինչո՞ւ պետք է համաձայնվենք խաղաղապահ ուժերի կամ խաղաղապահ խմբի ներկայությանը։ Նրանք ուզում են, որ նման ուժը բաղկացած լինի մեզ թշնամի հայտարարած երկրներից։ Նրանք կգա՞ն այնտեղ որպես խաղաղապահներ», – ասել է նախարարը։