Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+11.09 oC

Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

10:30 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հանդիպումը նպատակ ունի քննարկել ոլորտին առնչվող հարցերը՝ համատեղ լուծումներ գտնելու և բաց երկխոսություն ծավալելու նպատակով:

Նախարարի տեղակալի խոսքով՝ նախարարությունը կարևորում է հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ոլորտի զարգացումը՝ այս համատեքստում մատնանշելով պետական հոգածության ներքո գործող խմբերի՝ Ազգային նվագարանների պետական նվագախմբի, «Ակունք» ազգագրական համույթի, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի, Պարի պետական և «Բարեկամություն» անսամբլներում գործող ժող. գործիքների համույթների գործունեությունը:

Նախարարի տեղակալն առանձնակի շեշտել է այս ոլորտի կրթական բաղադրիչը՝ նշելով, որ ժողովրդական գործիքների ուսուցումը սկսվում է վաղ հասակից՝ երաժշտական դպրոցներում, շարունակվում՝ կոնսերվատորիայում։ Ըստ նրա՝ շատ կարևոր է ավանդական երաժշտության գրավիչ մատուցման միջոցով հետաքրքրություն առաջացնել երեխաների շրջանում՝ հայ ազգային գործիքների և ավանդական երաժշտության նկատմամբ:

«Հայ ավանդական երաժշտությունը և գործիքները հանրահռչակելու և աշխարհում տարածելու համար անհրաժեշտ է շեշտը դնել կրթական գործընթացների և ոլորտն առավել գրավիչ դարձնելու քայլերի վրա»,- նշել է նախարարի տեղակալը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք հարցեր՝ հայ ավանդական երաժշտության ուսուցման, հայկական ժողովրդական նվագարանների կատարողական արվեստի հետագա զարգացման, ուսուցման նոր մեթոդների կիրառման, կրթության շարունակականության ապահովման, ավանդական երաժշտության վերաբերյալ ուսումնական գրականության, միջմշակութային համագործակցության, արտերկրում հայկական երաժշտության տարածման, հանրահռչակման և այլնի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ավանդույթների մշակութային նշանակությանն ու ժամանակակից աշխարհում դրանց դերակատարությանը:

Այս համատեքստում ուսանողները նշել են, որ ժողգործիքների ուսանողական երիտասարդական անսամբլ ձևավորելու մտադրություն ունեն։ Դանիել Դանիելյանը, ի պատասխան, նշել է, որ հարթակների տրամադրման հարցում նախարարությունը պատրաստակամ է աջակցել երիտասարդ կատարողներին։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը նշել է, որ ուսանողների ու դասախոսների կողմից հնչեցրած բոլոր հարցերն ու առաջարկությունները կգույքագրվեն՝ լուծման ուղիներ նախանշելու և առաջիկայում նորից համատեղ քննարկելու նպատակով:

Նշենք, որ Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնում դասավանդում է 25 դասախոս, սովորում է 145 ուսանող:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Բալայանը դասախոսությամբ հանդես եկավ Բրյուգեում գտնվող Եվրոպական միության դիվանագիտական դպրոցում

20:52 12.03.2025

Դեսպան Բալայանը դասախոսությամբ հանդես եկավ Բրյուգեում գտնվող Եվրոպական միության դիվանագիտական դպրոցում

2025թ. մարտի 10-ին դեսպան Բալայանը դասախոսությամբ հանդես եկավ Բրյուգեում գտնվող Եվրոպական միության դիվանագիտական դպրոցում։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Դասախոսության ընթացքում դեսպանն անդրադարձավ Հայաստան և Եվրամիության գործընկերության շրջանակներում ձեռքբերված հաջողություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերջին զարգացումներին և Հայաստանի ջանքերին` տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման նպատակով։ Դեսպան Բալայանը մասնակիցներին ներկայացրեց նաև Հայաստանի դերը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործում` […] ...

Լարված մթնոլորտ Գյումրու և Փարաքարի ընտրապայքարում. ինչպե՞ս է պատրաստվում ընտրություններին ԿԸՀ-ն

20:38 12.03.2025

Լարված մթնոլորտ Գյումրու և Փարաքարի ընտրապայքարում. ինչպե՞ս է պատրաստվում ընտրություններին ԿԸՀ-ն

Մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-ից, բայց հատկապես Գյումրիում կարծես թե քաղաքական մթնոլորտն արդեն ավելի լարված է: Ինչպե՞ս է այդ ընտրություններին պատրաստվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ինչպիսի՞ արձանագրումներ կան այսօրվա դրությամբ. այս և այլ հարցերի էլ այսօր «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Կենտրոնական ընտրաական հանձնաժողովի նախագահ Վահագն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

20:21 12.03.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ս․Տարոնցի փ․ 14, 15, 16, 30, 32 շենքեր, Ս․Տարոնցի նրբ․ 10, 12 շենքեր, Ներքին Շենգավիթ 9 փողոց 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդնոր, Դավթաշեն 4-րդ թաղ․ 34, 35, 36, 42, 43, […] ...

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

20:10 12.03.2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 12-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

SHANTNEWS

20:00 12.03.2025

SHANTNEWS

Դանիել Դանիելյանը հետևել է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձին

19:53 12.03.2025

Դանիել Դանիելյանը հետևել է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ պատրաստվում է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման առաջնախաղին։ Համատեղ բեմադրության փորձին այսօր հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Դանիել Դանիելյանը փորձի դիտումից հետո կարևորել է այն փաստը, որ Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հնարավորություն […] ...

BACK_TO_TOP