09:00 12.03.2025
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները կվերսկսեն հարձակումները Իսրայելի հետ կապված նավերի վրա Կարմիր և Արաբական ծովերում՝ փորձելով ճնշում գործադրել հրեական պետության վրա՝ վերականգնելու մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված:
Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Միջնորդներին տրված վերջնաժամկետի ավարտի կապակցությամբ՝ ճնշում գործադրելու իսրայելական թշնամու վրա՝ անցակետեր բացելու և Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար, Եմենի զինված ուժերը հաստատում են Կարմիր և Արաբական ծովերի օպերատիվ գոտում, ինչպես նաև Բաբ ալ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով իսրայելական բոլոր նավերի անցման արգելքի վերսկսումը»,- ասել է Սարիան հութիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։
Ինչպես նշել է «Անսար Ալլահ»-ի ռազմական ներկայացուցիչը, որոշումն ուժի մեջ է մտնում «այս հայտարարության հրապարակման պահից» և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը մարդասիրական օգնություն մատակարարելու համար անցակետ չի բացել Գազայի հատվածի սահմանին։
20:38 12.03.2025
Լարված մթնոլորտ Գյումրու և Փարաքարի ընտրապայքարում. ինչպե՞ս է պատրաստվում ընտրություններին ԿԸՀ-նՄարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-ից, բայց հատկապես Գյումրիում կարծես թե քաղաքական մթնոլորտն արդեն ավելի լարված է: Ինչպե՞ս է այդ ընտրություններին պատրաստվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ինչպիսի՞ արձանագրումներ կան այսօրվա դրությամբ. այս և այլ հարցերի էլ այսօր «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Կենտրոնական ընտրաական հանձնաժողովի նախագահ Վահագն […] ...
20:21 12.03.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ս․Տարոնցի փ․ 14, 15, 16, 30, 32 շենքեր, Ս․Տարոնցի նրբ․ 10, 12 շենքեր, Ներքին Շենգավիթ 9 փողոց 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդնոր, Դավթաշեն 4-րդ թաղ․ 34, 35, 36, 42, 43, […] ...
20:10 12.03.2025
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 12-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
19:53 12.03.2025
Դանիել Դանիելյանը հետևել է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձինԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ պատրաստվում է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման առաջնախաղին։ Համատեղ բեմադրության փորձին այսօր հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Դանիել Դանիելյանը փորձի դիտումից հետո կարևորել է այն փաստը, որ Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հնարավորություն […] ...
19:47 12.03.2025
Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարության պետքարտուղարի հետՄարտի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ տնտեսական և զարգացման հարցերով պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության շուրջ՝ կարևորելով այս ուղղությամբ Էստոնիայի կողմից […] ...