Գրենլանդիայում ամփոփվում են ընտրությունների առաջին արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+11.09 oC

Գրենլանդիայում ամփոփվում են ընտրությունների առաջին արդյունքները

10:00 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գրենլանդիայի առաջին ընտրատեղամասում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Դրանք հրապարակված են Valg.gl կայքում։

Ընդհանուր առմամբ, արդեն հաշվվել է 676 ձայն, և դրանց մեծամասնությունը՝ 43,5%-ը, տվել է ընդդիմադիր կենտրոնամետ «Նալերաք» (Միլսթոուն) կուսակցությունը, որը ցանկանում է շուտափույթ անկախություն։

Ընտրությունների համար exit poll-ի արդյունքները չեն հրապարակվել։

Գրենլանդիայում ընտրություններին մասնակցում է 40 482 ընտրող։ Նրանք քվեարկել են 72 ընտրատեղամասերում։ Սպասվում է, որ ձայների հաշվարկը կտևի մի քանի ժամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

20:10 12.03.2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 12-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

SHANTNEWS

20:00 12.03.2025

SHANTNEWS

Դանիել Դանիելյանը հետևել է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձին

19:53 12.03.2025

Դանիել Դանիելյանը հետևել է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ պատրաստվում է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման առաջնախաղին։ Համատեղ բեմադրության փորձին այսօր հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Դանիել Դանիելյանը փորձի դիտումից հետո կարևորել է այն փաստը, որ Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հնարավորություն […] ...

Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարության պետքարտուղարի հետ

19:47 12.03.2025

Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարության պետքարտուղարի հետ

Մարտի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ տնտեսական և զարգացման հարցերով պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության շուրջ՝ կարևորելով այս ուղղությամբ Էստոնիայի կողմից […] ...

Տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը

19:39 12.03.2025

Տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը

Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանն իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Պետք է արձանագրենք, որ մենք այսօր հպարտ լինելու արդեն երեք առիթ ունենք. առաջինն, իհարկե, իմ սիրելի գործընկերոջ այցն է, երկրորդը՝ հնարավորությունը, որ մենք ունեցանք ստորագրելու և ազդարարելու […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարարության համագործակցության զարգացման և տնտեսական հարաբերությունների վարչության տնօրենի հետ

19:31 12.03.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարարության համագործակցության զարգացման և տնտեսական հարաբերությունների վարչության տնօրենի հետ

Մարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման և տնտեսական հարաբերությունների վարչության տնօրեն Էգիտա Լասեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության […] ...

BACK_TO_TOP