09:40 12.03.2025
Գազայի հատվածի հյուսիսի բնակիչների համար ժամանակավոր կլինիկա է բացվել Բեյթ Լահիյա քաղաքի Քամալ Ադվան բժշկական համալիրի ավերակներում, սակայն նրա բժիշկները բախվում են դեղերի սուր պակասի։
Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Քամալ Ադվանի կենտրոնի շենքերում ժամանակավոր կլինիկա է բացվել, որը մասամբ ավերվել է իսրայելական բանակի հարձակումների ժամանակ և ներկայումս Գազայի հյուսիսում գործող միակ բժշկական հաստատությունն է։
Նշվում է, որ նրա բժիշկները «ստիպված բաղխվում են ռեսուրսների խրոնիկ պակասի՝ Իսրայելի կողմից պաղեստինյան անկլավի դեմ հումանիտար պաշարների մատակարարման արգելքի համատեքստում»։
Ավելի վաղ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը նշել էր, որ անկլավում գտնվող հիվանդանոցների իսրայելական գնդակոծությունների և ռմբակոծությունների արդյունքում ոչնչացվել են «գրեթե բոլոր տեսողական ախտորոշիչ սարքավորումները, ինչպիսիք են ռենտգեն և ուլտրաձայնային սարքերը»:
20:10 12.03.2025
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 12-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
19:53 12.03.2025
Դանիել Դանիելյանը հետևել է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձինԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ պատրաստվում է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման առաջնախաղին։ Համատեղ բեմադրության փորձին այսօր հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Դանիել Դանիելյանը փորձի դիտումից հետո կարևորել է այն փաստը, որ Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հնարավորություն […] ...
19:47 12.03.2025
Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարության պետքարտուղարի հետՄարտի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ տնտեսական և զարգացման հարցերով պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության շուրջ՝ կարևորելով այս ուղղությամբ Էստոնիայի կողմից […] ...
19:39 12.03.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունըՆիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանն իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Պետք է արձանագրենք, որ մենք այսօր հպարտ լինելու արդեն երեք առիթ ունենք. առաջինն, իհարկե, իմ սիրելի գործընկերոջ այցն է, երկրորդը՝ հնարավորությունը, որ մենք ունեցանք ստորագրելու և ազդարարելու […] ...
19:31 12.03.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարարության համագործակցության զարգացման և տնտեսական հարաբերությունների վարչության տնօրենի հետՄարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման և տնտեսական հարաբերությունների վարչության տնօրեն Էգիտա Լասեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության […] ...