23:49 12.03.2025
Մոդել Ջիջի Հադիդն առաջին անգամ խոսել է Բրեդլի Քուփերի հետ հարաբերությունների մասին։ Այս մասին հայտնում է Vogue-ը։
Ջիջի Հադիդը խոստովանել է, որ ծանոթացել է դերասանի հետ իրենց ընդհանուր ընկերոջ երեխայի ծննդյան խնջույքի ժամանակ։
«Մարդկանց պարզապես անհրաժեշտ է սովորական ծանոթությունների փորձ: Եվ նույնիսկ իմ ընկերների համար, ովքեր հասարակական գործիչներ չեն, դա դժվար է։ Ո՞ւր ես գնում։ Որտե՞ղ ես լինում: Ինչպե՞ս ես պարզապես մոտենում և սկսում խոսել մարդկանց հետ: Մի օր պարզապես ավելանում է գաղտնիության և անվտանգության լրացուցիչ շերտ», – բացատրել է Հադիդը:
Նա նաև ավելացրել է, որ Քուփերի հետ իր հարաբերությունները «շատ ռոմանտիկ են և երջանիկ»։
«Կարծում եմ, որ իսկապես կարևոր է հասնել մի կետի, որտեղ դու գիտես, թե ինչ ես ուզում և ինչի ես արժանի հարաբերություններում: Դրանից հետո, գտնում ես մեկին, ով գտնվում է իր կյանքի նման փուլում, որտեղ ինքը գիտի, թե ինչ է ուզում և արժանի: Եվ դուք երկուսդ էլ աշխատում եք անհատապես՝ համախմբվելու և դառնալու լավագույն պարտնյորը, որը կարող եք լինել: Ես ինձ ուղղակի շատ հաջողակ եմ զգում», – ասել է Հադիդը:
Մոդելը հավելել է, որ շատ է հարգում սիրելիին:
29-ամյա Ջիջի Հադիդն ու 50-ամյա Բրեդլի Քուփեր սկսել են հանդիպել 2023-ի վերջին:
00:59 14.03.2025
Շիրակի մարզում բախվել են «Hyundai Elantra»-ն և տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը․ կա զոհ և վիրավորՄարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում բախվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և տուֆ քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարը, ինչի հետևանքով քարերը թափվել են։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգու օպերատիվորեն ժամանած Մարալիկի շտապ օգնության բժիշկները նախ […] ...
00:54 14.03.2025
«Կրասնոդարը» պարտվել է գավաթային խաղում. Սպերցյանը չի մասնակցել հանդիպմանը«Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակչում տնային խաղում 1-2 հաշվով պարտվել է «Ախմատին» ու ավարտել մրցելույթը այս մրցաշարում։ «Կրասնոդարից» հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ ...
00:46 14.03.2025
Փարիզը ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունըՖրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: «Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Հույս ունենք, որ դրա ստորագրումը տեղի կունենա որքան հնարավոր է շուտ: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման պայմաններում, […] ...
00:21 14.03.2025
Երևանում թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնինՄարտի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Գառնիկ Ա.-ն իր վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Շիրակի փողոցի 84 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Ինչպես […] ...
00:12 14.03.2025
Արայիկ Թոփալյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի Մ23 ԵԱՀայաստանի ներկայացուցիչ Արայիկ Թոփալյանը (55 կգ) Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 10-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Մեհմետ Հանիֆի Սարպին: ...
00:01 14.03.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 1-7-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 1-7-ը (2025թ․): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ մարտի 9-ին և 11-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ ...