Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+18.09 oC

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

00:59 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը նվաճեց առաջին մեդալը։ 10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Մեր մարզուհին որակավորման փուլում 48 միավորով սահմանեց Եվրոպայի ռեկորդ և առաջին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով զիճեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին. Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը՝ թուրքական հեռուստաալիքին

18:12 12.03.2025

Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին. Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը՝ թուրքական հեռուստաալիքին

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումը կարգավորման գործընթացի մեկնարկից մինչ այս պահը չի փոխվել. Հայաստանն ամբողջովին  պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում […] ...

SHANTNEWS

18:00 12.03.2025

SHANTNEWS

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

17:54 12.03.2025

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարար Ֆաթմիր Ջեյկայի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցերի, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ։ Քննարկվել են նաև երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ու նախատեսվող բարեփոխումները․ […] ...

Առգրավվել է ավելի քան 2 կգ մարիխուանա. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

17:46 12.03.2025

Առգրավվել է ավելի քան 2 կգ մարիխուանա. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրիի Օդանավակայանի 2-րդ թաղամասի մի բնակիչ տանը և կից կառույցներում ապօրինի պահում է թմրանյութ: Ձեռնարկվեցին միջոցառումներ, և տեղեկությունը հաստատվեց: 64-ամյա տղամարդը հրավիրվեց վարչություն, խոստովանեց թմրանյութ պահելու փաստը և պատրաստակամություն հայտնեց այն ներկայացնել: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: 64-ամյա տղամարդու տան զննության ընթացքում խորդանոցում […] ...

Արագածի գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի դին հայտնաբերվել է

17:39 12.03.2025

Արագածի գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի դին հայտնաբերվել է

Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի դին այսօր առավոտյան հայտնաբերվել է: Եվս 8 լեռնագնաց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոններ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Երկրաշարժ՝ Հայաստանում

17:31 12.03.2025

Երկրաշարժ՝ Հայաստանում

Մարտի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 44.38⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

BACK_TO_TOP