Մարտի 13-ին Դեվդորակիի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+19.09 oC

Մարտի 13-ին Դեվդորակիի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

23:17 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դեվդորակիի թունելում իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 13-ին, ժամը՝ 10։00-17։00-ը կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Թունելի փակման ընթացքում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի ներպետական նշանակության (Ն-205) Դեվդորակիի թունելի շրջանցիկ ճանապարհով։ Ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության վերահսկմամբ ու համակարգմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաշինգտոնը ուկրաինական կարգավորման շուրջ պարզ բանակցություններ չի ակնկալում

17:00 12.03.2025

Վաշինգտոնը ուկրաինական կարգավորման շուրջ պարզ բանակցություններ չի ակնկալում

ԱՄՆ ղեկավարությունը չի ակնկալում հեշտ բանակցություններ Ուկրաինայում կարգավորման շուրջ, սակայն հույս ունի  30-օրյա հրադադարի մասին Մոսկվայի համաձայնության, լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Հեռարձակումն իրականացրել է Fox News-ը։ «Մենք ունենք Ուկրաինա, որը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, հիմա մեզ անհրաժեշտ է, որ նույնը անի Ռուսաստանը: Այստեղ ոչ ոք չի ձևացնում, թե այդ բանակցությունները […] ...

Հրդեհ Մերձավան գյուղում

16:50 12.03.2025

Հրդեհ Մերձավան գյուղում

Մարտի 12-ին, ժամը 11:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում շինություն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խորդանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։10-ին, մարվել՝ 12։22-ին։ Այրվել է […] ...

Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում իրավիճակի վրա Ուկրաինայի շուրջ զարգացումների հնարավոր ազդեցության հարցին

16:42 12.03.2025

Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում իրավիճակի վրա Ուկրաինայի շուրջ զարգացումների հնարավոր ազդեցության հարցին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ, չնայած իրավիճակը Հարավային Կովկասում կարող է մեծապես կախված լինել Ուկրաինայի շուրջ զարգացող գործընթացներից,  այդուհանդերձ, կան նաև հավելյալ հնարավորություններ, որոնք կարող են իրականացվել Հարավային Կովկասում, որոնք կախված չեն Ուկրաինայի շուրջ գործընթացներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ասաց Նիդեռլանդների արտաքին գործերի […] ...

Նիդերլանդները սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

16:35 12.03.2025

Նիդերլանդները սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Նիդերլանդները սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարևորում դրա հաջող ընթացքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Նիդերլանդները սատարում է կարգավորման գործընթացին Հայաստանի և Թուրքիայի միջև։ Երեկ Անկարայում էի և հանդիպումներ ունեցա Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ, այդ […] ...

ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամին

16:28 12.03.2025

ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամին

Մարտի 12- ին ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի խորացմանը և տարածաշրջանային ընթացիկ գործընթացներին առնչվող հարցեր: ...

Reuters. Սիրիայի արտգործնախարարը կմեկնի Բրյուսել՝ համաժողովի

16:20 12.03.2025

Reuters. Սիրիայի արտգործնախարարը կմեկնի Բրյուսել՝ համաժողովի

Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին մարտի 17-ին առաջին անգամ կժամանի Բրյուսել՝ մասնակցելու երկրին օգնություն տրամադրող դոնորների միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով աղբյուրներին։ Համաժողովը կանցկացվի 9-րդ անգամ, սակայն սիրիական իշխանություններն առաջին անգամ են ներկայացված։ Նախագահ Բաշար ալ-Ասադի օրոք պաշտոնական Դամասկոսին թույլ չեն տվել մասնակցել միջոցառմանը, իսկ […] ...

BACK_TO_TOP