Գումար չունենալու պատճառով ոչ մի բուժառու դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից․ Անահիտ Ավանեսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+19.09 oC

Գումար չունենալու պատճառով ոչ մի բուժառու դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից․ Անահիտ Ավանեսյան

22:28 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածը, ցավոք, մեզանում ամենահաճախ հանդիպող ախտորոշումներից է: Այս հիվանդության դեպքում ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում.այսպիսով` գումար չունենալու պատճառով ոչ մի պացիենտ, անկախ սոցիալական խմբի պատկանելիությունից, դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից:

Ծրագրում ընդգրկման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 0-24 ժամերի ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը:
Միայն 2024 թվականին մատուցվել է 789 ծառայություն` 1,7 մլրդ դրամ փոխհատուցմամբ:

Ծրագրի ներդրումից ի վեր մատուցվել է 3573 ծառայություն, որի համար պետական բյուջից հատկացվել է 7.4 մլրդ դրամ:

Շատ կարևոր եմ համարում, որ կյանք փրկող այս ծրագիրը հասանլի լինի նաև մարզերում:

Երևանյան 4 բժշկական կենտրոններից բացի ծրագիրը գործում է նաև Գյումրիի և Վանաձորի բժշկական հաստատություններում:

Մեր նպատակն է այս ծառայության առաջնակի հատվածը հասանելի դարձնենք նաև մյուս մարզերում:

Նման ծրագրերը հնարավոր են դառնում բոլորիս վճարած հարկերի շնորհիվ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուշագիրն ընդգծում է Հայաստանի տնտեսության մեջ կառուցապատման և շինարարության ոլորտների շարունակական ու կայուն զարգացման կարևորությունը. Գևորգ Պապոյան

17:07 12.03.2025

Հուշագիրն ընդգծում է Հայաստանի տնտեսության մեջ կառուցապատման և շինարարության ոլորտների շարունակական ու կայուն զարգացման կարևորությունը. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հայաստանի շինարարների միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր։ Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Հայաստանի շինարարների միության» նախագահ Վահան Հարությունյանը և «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Համագործակցության այս կարևոր նախաձեռնության հիմքում պետության քաղաքականության առաջնահերթություններն են՝ ✔ Գործարար միջավայրի բարելավում, ✔ Պետություն-մասնավոր համագործակցության խորացում, ✔ Շինարարության […] ...

Վաշինգտոնը ուկրաինական կարգավորման շուրջ պարզ բանակցություններ չի ակնկալում

17:00 12.03.2025

Վաշինգտոնը ուկրաինական կարգավորման շուրջ պարզ բանակցություններ չի ակնկալում

ԱՄՆ ղեկավարությունը չի ակնկալում հեշտ բանակցություններ Ուկրաինայում կարգավորման շուրջ, սակայն հույս ունի  30-օրյա հրադադարի մասին Մոսկվայի համաձայնության, լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Հեռարձակումն իրականացրել է Fox News-ը։ «Մենք ունենք Ուկրաինա, որը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, հիմա մեզ անհրաժեշտ է, որ նույնը անի Ռուսաստանը: Այստեղ ոչ ոք չի ձևացնում, թե այդ բանակցությունները […] ...

Հրդեհ Մերձավան գյուղում

16:50 12.03.2025

Հրդեհ Մերձավան գյուղում

Մարտի 12-ին, ժամը 11:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում շինություն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խորդանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։10-ին, մարվել՝ 12։22-ին։ Այրվել է […] ...

Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում իրավիճակի վրա Ուկրաինայի շուրջ զարգացումների հնարավոր ազդեցության հարցին

16:42 12.03.2025

Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում իրավիճակի վրա Ուկրաինայի շուրջ զարգացումների հնարավոր ազդեցության հարցին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ, չնայած իրավիճակը Հարավային Կովկասում կարող է մեծապես կախված լինել Ուկրաինայի շուրջ զարգացող գործընթացներից,  այդուհանդերձ, կան նաև հավելյալ հնարավորություններ, որոնք կարող են իրականացվել Հարավային Կովկասում, որոնք կախված չեն Ուկրաինայի շուրջ գործընթացներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ասաց Նիդեռլանդների արտաքին գործերի […] ...

Նիդերլանդները սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

16:35 12.03.2025

Նիդերլանդները սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Նիդերլանդները սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարևորում դրա հաջող ընթացքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Նիդերլանդները սատարում է կարգավորման գործընթացին Հայաստանի և Թուրքիայի միջև։ Երեկ Անկարայում էի և հանդիպումներ ունեցա Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ, այդ […] ...

ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամին

16:28 12.03.2025

ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամին

Մարտի 12- ին ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի խորացմանը և տարածաշրջանային ընթացիկ գործընթացներին առնչվող հարցեր: ...

BACK_TO_TOP