20:16 11.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։
ՏԿԵ փոխնախարարներ Նարեկ Մանուկյանի, Վարդան Կոստանյանի, մարզպետ Դավիթ Առուշանյանի, Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանի և այլ պատասխանատուների հետ նախ դիտարկել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի Լանջիկ-Գյումրի 27.5 կմ ճանապարհահատվածում իրականացված ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքները։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
«Այնուհետև այցելել ենք Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի մանկապարտեզ։
Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով։ Ավելի քան 274 միլիոն դրամ ընդհանուր արժեքով, որից 70%֊ը պետական մասնաբաժինն է, 30%֊ը՝ համայնքի։
Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։
Հաջորդիվ ծանոթացանք նաև Ախուրյան բնակավայրի Հովսեփյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներին, որը կրկին իրականացվել է սուբվենցիոն ծրագրով՝ 169 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով։
Ասֆալտապատվել է 1.66 կմ ճանապարհ։
Սուբվենցիոն ծրագրով նորոգվել է նաև Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահի փայտե պատշգամբը։
Այսօր Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ այցելեցինք թանգարան՝ ծանոթանալու արված աշխատանքներին։
Ծրագրի իրականացման արդյունքում վերականգնվել է 63․7 քմ մակերեսով պատշգամբ՝ 13.6 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով։
Այցելեցինք նաև Գյումրու Հաղթանակի պողոտա, որի վերականգնումն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 947 մլն ՀՀ դրամ։
Շիրակի մարզ այցի վերջին կանգառը Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցն էր։
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 7 մլրդ դրամ է։
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի, ոլորտային պատասխանատուների, շինարարների հետ շրջեցինք շինհրապարակում՝ ծանոթացանք արված աշխատանքին, քննարկեցինք նախագծային լուծումները, առկա խնդիրները, պայմանավորվեցինք առաջիկա անելիքների շուրջ՝ հնարավորինս արագ շինաշխատանքներն ավարտելու և մարզադպրոցը շահագործման հանձնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
15:36 12.03.2025
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրՀայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Հայ մարզուհին մեծահասակների առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 10մ օդամղիչ ատրճանակ (Solo) մրցաձևի կանանց պայքարում: Ոսկե մեդալի համար պայքարում նա 13:15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին: Էլմիրա Կարապետյանը, որակավորման փուլում վաստակելով 48 միավոր, նաև […] ...
15:29 12.03.2025
ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ուկրաինական հողում սպառնալիք է Ռուսաստանի համար․ ԼավրովՈւկրաինական հողում ՆԱՏՕ-ի զորքերի ցանկացած դրոշի ներքո և ցանկացած կարգավիճակով ներկայությունը սպառնալիք է Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարի Ջոնսոնին և Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշինքի ընդլայնումն ընդունում է որպես հակամարտության «հիմնական պատճառներից» մեկը և […] ...
15:20 12.03.2025
Արթիկ ՔԿՀ-ի ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը․ ներնետում կատարած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվությանՄարտի 12-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ծառայություն իրականացնելիս հիմնարկի պարսպի մոտ նկատել են քաղաքացու, որը ինչ-որ փաթեթ է ներնետել պարսպից ներս։ Ծառայողներն անմիջապես զննել են նշված հատվածը և հայտնաբերել ներնետված փաթեթը, որում առկա են եղել պլաստմասե շշի մեջ սպունգով փաթեթավորված 3 բջջային հեռախոս, wi-fi սարք և լիցքավորման լար։ Ներնետում կատարած […] ...
15:12 12.03.2025
Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի նկատմամբ․ Նիդերլանդների ԱԳ նախարարՆիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր փուլ է հարաբերությունների զարգացման համար։ «Նիդերլանդները հաճախ չէ, որ այսպիսի փաստաթուղթ է ստորագրում։ […] ...
15:05 12.03.2025
Շուտով Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն է արվելու․ ՎելդկամպՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը հայտնել է, որ շուտով Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն է արվելու: «Սա ևս մեկ կարևոր քայլ է մեր երկու երկրների միջևհամագործակցությունն ամրապնդելու գործում»,- ասել է Վելդկամպը: ...