19:29 11.03.2025
Մարտի 13-ին՝ ժամը 16:00-ին, Ապարան քաղաքում (Գարեգին Նժդեհ 4) տեղի կունենա 2025 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաքի պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, երիտասարդական համայնքի ներկայացուցիչներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
15:20 12.03.2025
Արթիկ ՔԿՀ-ի ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը․ ներնետում կատարած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվությանՄարտի 12-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ծառայություն իրականացնելիս հիմնարկի պարսպի մոտ նկատել են քաղաքացու, որը ինչ-որ փաթեթ է ներնետել պարսպից ներս։ Ծառայողներն անմիջապես զննել են նշված հատվածը և հայտնաբերել ներնետված փաթեթը, որում առկա են եղել պլաստմասե շշի մեջ սպունգով փաթեթավորված 3 բջջային հեռախոս, wi-fi սարք և լիցքավորման լար։ Ներնետում կատարած […] ...
15:12 12.03.2025
Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի նկատմամբ․ Նիդեռլանդների ԱԳ նախարարՆիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր փուլ է հարաբերությունների զարգացման համար։ «Նիդեռլանդները հաճախ չէ, որ այսպիսի փաստաթուղթ է ստորագրում։ […] ...
15:05 12.03.2025
Շուտով Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն է արվելու․ ՎելդկամպՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը հայտնել է, որ շուտով Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն է արվելու: «Սա ևս մեկ կարևոր քայլ է մեր երկու երկրների միջևհամագործակցությունն ամրապնդելու գործում»,- ասել է Վելդկամպը: ...
14:57 12.03.2025
Արթուր Ղևոնդյանը վերականգնվել է քահանայական կարգի մեջՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արթուր Ղևոնդյանը վերականգնվել է քահանայական կարգի մեջ՝ Տեր Ղևոնդ անունով և որպես ամուսնացյալ քահանա ծառայության կոչվել Մասյացոտնի թեմում։ ...
14:50 12.03.2025
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությունըՀայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը վերահաստատել են, որ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ «Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը […] ...