Դատախազը դատարան է հանձնել համայնքային հողն ապօրինի օտարելու վերաբերյալ քրեական վարույթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+18.09 oC

Դատախազը դատարան է հանձնել համայնքային հողն ապօրինի օտարելու վերաբերյալ քրեական վարույթը

19:10 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի մարտի 11-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Կոտայքի մարզի Զովունի համայնքի 1-ին փողոցում գտնվող՝ ընդհանուր օգտագործման կանաչ հողատարածքն ապօրինի օտարելու վերաբերյալ քրեական վարույթը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 1340-Ն որոշմամբ՝ Կոտայքի մարզի Զովունի համայնքի 1-ին փողոցի 180/1-2 հասցեի հողատարածքն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Զովունի համայնքին: 2017 թվականի մայիսի 16-ին 0,6 հա մակերեսով վերոնշյալ հողատարածքի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը։

Նույն թվականի հուլիսի 10-ին Զովունի համայնքի նախկին ղեկավար Վ.Ս.-ն դիմել է Կադաստրի կոմիտե՝ վերոնշյալ հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկանք ստանալու նպատակով: Կադաստրի կոմիտեից գրավոր հայտնել են, որ հողատարածքի՝ 0,5 հա մակերեսով մասը Կառավարության համապատասխան որոշմամբ հանդիսանում է խաղահրապարակ և ընդգրկված է մասնավորեցման ոչ ենթակա հողերի ցանկում (դասվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի շարքին):

Վ.Ս.-ն, անտեսելով այն հանգամանքը, որ Զովունի համայնքի ավագանու կողմից հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ վերոնշյալ հողատարածքը հանդիսանում է ընդհանուր օգտագործման կանաչ՝ կառուցապատման ոչ ենթակա գոտի, Կոտայքի մարզպետին չի ներկայացվել հողատարածքի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման փոխելու առաջարկություն, 2017 թվականի հուլիսի 17-ին կայացրել է թիվ 156 որոշումը, որով վերոնշյալ հողամասի գործառնական նշանակությունը փոխել է հասարակական կառուցապատման։

Վերոնշյալ որոշմանն օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ Վ.Ս.-ն փաստաթղթում ներառել է կեղծ տեղեկություններ այն մասին, իբրև տվյալ հողամասի գործառնական նշանակությունը փոխելու հարցում առկա է իրավասու մարմնի՝ Կոտայքի մարզպետի համաձայնությունը: Այնուհետև, Վ.Ս.-ի կայացրած՝ ապօրինի և կեղծ տեղեկություններ պարունակող որոշումը ներկայացվել է Կադաստրի կոմիտե, որի հիման վրա 2017 թվականի հուլիսի 20-ին հողամասի նկատմամբ գրանցվել է Զովունի համայնքի սեփականության իրավունքը, իսկ շուրջ մեկ ամիս անց՝ վերոնշյալ հողամասն աճուրդով օտարվել է ՍՊ ընկերության։

Դատախազը 2025 թվականի փետրվարի 28-ին Վ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

2025 թվականի մարտի 11-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնենք նաև, որ Կոտայքի մարզի դատախազությունը 2024 թվականի հունվարի 22-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կոտայքի մարզի Զովունի համայնքի նախկին ղեկավարի՝ 2017 թվականի հուլիսի 17-ին կայացված թիվ 156 որոշումը, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել վերոնշյալ ՍՊ ընկերությանը հողամասն օտարելու վերաբերյալ 2017 թվականի որոշումը, դրա հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրանիկ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայում ՀՀ դեսպան

15:49 12.03.2025

Անդրանիկ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել […] ...

Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են պահեստամասի գողության դեպքը

15:44 12.03.2025

Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են պահեստամասի գողության դեպքը

Մարտի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս-Ռանչպար ճանապարհին գտնվող գազալցակայանի մոտ կայանված էքսկավատոր բեռնիչից գողացել են պահեստամաս: Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարվել է նախորդ օրը՝ ժամը 4.30-ի սահմաններում: Համայնքային ոստիկաններն, իրացնելով օպերատիվ տվյալները, բաժին են հրավիրել Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 21-ամյա […] ...

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

15:36 12.03.2025

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Հայ մարզուհին մեծահասակների առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 10մ օդամղիչ ատրճանակ (Solo) մրցաձևի կանանց պայքարում: Ոսկե մեդալի համար պայքարում նա 13:15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին: Էլմիրա Կարապետյանը, որակավորման փուլում վաստակելով 48 միավոր, նաև […] ...

ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ուկրաինական հողում սպառնալիք է Ռուսաստանի համար․ Լավրով

15:29 12.03.2025

ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ուկրաինական հողում սպառնալիք է Ռուսաստանի համար․ Լավրով

Ուկրաինական հողում ՆԱՏՕ-ի զորքերի ցանկացած դրոշի ներքո և ցանկացած կարգավիճակով ներկայությունը սպառնալիք է Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարի Ջոնսոնին և Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշինքի ընդլայնումն ընդունում է որպես հակամարտության «հիմնական պատճառներից» մեկը և […] ...

Արթիկ ՔԿՀ-ի ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը․ ներնետում կատարած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության

15:20 12.03.2025

Արթիկ ՔԿՀ-ի ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը․ ներնետում կատարած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության

Մարտի 12-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ծառայություն իրականացնելիս հիմնարկի պարսպի մոտ նկատել են քաղաքացու, որը ինչ-որ փաթեթ է ներնետել պարսպից ներս։ Ծառայողներն անմիջապես զննել են նշված հատվածը և հայտնաբերել ներնետված փաթեթը, որում առկա են եղել պլաստմասե շշի մեջ սպունգով փաթեթավորված 3 բջջային հեռախոս, wi-fi սարք և լիցքավորման լար։ Ներնետում կատարած […] ...

Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի նկատմամբ․ Նիդերլանդների ԱԳ նախարար

15:12 12.03.2025

Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի նկատմամբ․ Նիդերլանդների ԱԳ նախարար

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր փուլ է հարաբերությունների զարգացման համար։ «Նիդերլանդները հաճախ չէ, որ այսպիսի փաստաթուղթ է ստորագրում։ […] ...

BACK_TO_TOP