Սալահի ծառայություններն առաջարկվել են «Բարսելոնային» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+18.09 oC

Սալահի ծառայություններն առաջարկվել են «Բարսելոնային»

17:08 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Sport Diario-ն։

Ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն նրա ծառայություններն են առաջարկել կատալոնական ակումբի ղեկավարությանը։

Աղբյուրը հայտնում է, որ եթե նա տեղափոխվի կատալոնական ակումբ, ապա հարձակվողը ստիպված կլինի աշխատավարձի զգալի կրճատում կատարել, որպեսզի իսպանական թիմը կարողանա բավարարել Լա Լիգայի ֆինանսական պահանջները։

Հաղորդվում է նաև, որ «Բարսելոնան» դեմ չի լինի պայմանագիր կնքել եգիպտացու հետ, քանի որ ակումբը գնահատում է նրա փորձը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթիկ ՔԿՀ-ի ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը․ ներնետում կատարած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության

15:20 12.03.2025

Արթիկ ՔԿՀ-ի ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը․ ներնետում կատարած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության

Մարտի 12-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ծառայություն իրականացնելիս հիմնարկի պարսպի մոտ նկատել են քաղաքացու, որը ինչ-որ փաթեթ է ներնետել պարսպից ներս։ Ծառայողներն անմիջապես զննել են նշված հատվածը և հայտնաբերել ներնետված փաթեթը, որում առկա են եղել պլաստմասե շշի մեջ սպունգով փաթեթավորված 3 բջջային հեռախոս, wi-fi սարք և լիցքավորման լար։ Ներնետում կատարած […] ...

Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի նկատմամբ․ Նիդեռլանդների ԱԳ նախարար

15:12 12.03.2025

Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի նկատմամբ․ Նիդեռլանդների ԱԳ նախարար

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր փուլ է հարաբերությունների զարգացման համար։ «Նիդեռլանդները հաճախ չէ, որ այսպիսի փաստաթուղթ է ստորագրում։ […] ...

Շուտով Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն է արվելու․ Վելդկամպ

15:05 12.03.2025

Շուտով Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն է արվելու․ Վելդկամպ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը հայտնել է, որ շուտով Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն է արվելու: «Սա ևս մեկ կարևոր քայլ է մեր երկու երկրների միջևհամագործակցությունն  ամրապնդելու գործում»,- ասել է Վելդկամպը: ...

SHANTNEWS

15:00 12.03.2025

SHANTNEWS

Արթուր Ղևոնդյանը վերականգնվել է քահանայական կարգի մեջ

14:57 12.03.2025

Արթուր Ղևոնդյանը վերականգնվել է քահանայական կարգի մեջ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արթուր Ղևոնդյանը վերականգնվել է քահանայական կարգի մեջ՝ Տեր Ղևոնդ անունով և որպես ամուսնացյալ քահանա ծառայության կոչվել Մասյացոտնի թեմում։ ...

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

14:50 12.03.2025

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը վերահաստատել են, որ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ «Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը […] ...

BACK_TO_TOP