Մրցելու ենք ամենակատարյալ մրցակցի հետ․ Սլոտը՝ ՊՍԺ-ի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+18.09 oC

Մրցելու ենք ամենակատարյալ մրցակցի հետ․ Սլոտը՝ ՊՍԺ-ի մասին

16:44 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի դեմ առաջիկա պատասխան խաղի մասին, հայտնում է անգլիական ակումբի կայքը:

«Մեզ հարկավոր է լավագույն հանդիպումն անցկացնել, որովհետև մրցելու ենք ամենակատարյալ մրցակցի հետ: Մենք խաղացել ենք «Արսենալի» ու «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց ՊՍժ-ն զգալի գերազանցում է նրանց, առաջին հերթին ինտենսիվությամբ և խաղային որակներով:

ՊՍԺ-ն հիանալի մարզիչ ունի: Նա այնպես է պատրաստել թիմը, որ դիմակայելը շատ դժվար է: Լուիս Էնրիկեի օրոք թիմն անհավանական աշխատանք է կատարում, և նա յուրաքանչյուր ֆուտբոլիստից քաղում է առավելագույնը»,- ասել է նիդերլանդցի մարզիչը:

Փարիզում «Լիվերպուլը» հաղթել էր 1:0 հաշվով: Պատասխան խաղը կկայանա այսօր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթիկ ՔԿՀ-ի ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը․ ներնետում կատարած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության

15:20 12.03.2025

Արթիկ ՔԿՀ-ի ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը․ ներնետում կատարած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության

Մարտի 12-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ծառայություն իրականացնելիս հիմնարկի պարսպի մոտ նկատել են քաղաքացու, որը ինչ-որ փաթեթ է ներնետել պարսպից ներս։ Ծառայողներն անմիջապես զննել են նշված հատվածը և հայտնաբերել ներնետված փաթեթը, որում առկա են եղել պլաստմասե շշի մեջ սպունգով փաթեթավորված 3 բջջային հեռախոս, wi-fi սարք և լիցքավորման լար։ Ներնետում կատարած […] ...

Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի նկատմամբ․ Նիդեռլանդների ԱԳ նախարար

15:12 12.03.2025

Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի նկատմամբ․ Նիդեռլանդների ԱԳ նախարար

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր փուլ է հարաբերությունների զարգացման համար։ «Նիդեռլանդները հաճախ չէ, որ այսպիսի փաստաթուղթ է ստորագրում։ […] ...

Շուտով Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն է արվելու․ Վելդկամպ

15:05 12.03.2025

Շուտով Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն է արվելու․ Վելդկամպ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը հայտնել է, որ շուտով Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն է արվելու: «Սա ևս մեկ կարևոր քայլ է մեր երկու երկրների միջևհամագործակցությունն  ամրապնդելու գործում»,- ասել է Վելդկամպը: ...

SHANTNEWS

15:00 12.03.2025

SHANTNEWS

Արթուր Ղևոնդյանը վերականգնվել է քահանայական կարգի մեջ

14:57 12.03.2025

Արթուր Ղևոնդյանը վերականգնվել է քահանայական կարգի մեջ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արթուր Ղևոնդյանը վերականգնվել է քահանայական կարգի մեջ՝ Տեր Ղևոնդ անունով և որպես ամուսնացյալ քահանա ծառայության կոչվել Մասյացոտնի թեմում։ ...

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

14:50 12.03.2025

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը վերահաստատել են, որ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ «Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը […] ...

BACK_TO_TOP