00:16 12.03.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է աշխարհի ամենախոր լճերի ցանկը:
Աշխարհում հաշվարկվում է մոտ 304 միլիոն լիճ։ Նրանք տարբերվում են ոչ միայն իրենց ծագմամբ, այլ նաև խորությամբ, որը կարող է մեծապես տատանվել մի քանի մետրից մինչև մեկուկես կիլոմետր:
Աշխարհի ամենախորը լճերից են.
10.ՄԱՏԱՆՈ
Երկիր՝ Ինդոնեզիա
Խորություն՝ 590 մ
Մատանո լիճը տեկտոնական քաղցրահամ լիճ է Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում: Այն անվանվել է մոտակայքում գտնվող ձկնորսական գյուղի անունով. Թարգմանաբար «Մատանո» նշանակում է «աղբյուր»: Տարբեր վարկածների համաձայն, լճի տարիքը տատանվում է 1-ից 4 միլիոն տարի:
Մատանո լիճն ունի հարուստ էկոհամակարգ։ Նրա ջրերում բնակվում են խեցեմորթներ, ձկներ, ծովախեցգետիններ և խեցգետիններ։ Լճին հասնելը զբոսաշրջիկների համար բավականին դժվար է։
9.ԿՐԵՅՏԵՐ
Երկիր՝ ԱՄՆ
Խորություն՝ 595մ
Կրեյտեր լիճը գտնվում է Հարավային Օրեգոնի ազգային պարկում՝ Կասկադ լեռներում։ Այն առաջացել է մոտ 7500 տարի առաջ Մազամա լեռան փլուզումից հետո։ Կլամաթները (Օրեգոն նահանգի բնիկները) լիճն ու նրա շրջակա տարածքը սուրբ են համարում։ Կրեյտերը անհոսք լիճ է այսինքն՝ չունի ելք դեպի այլ ջրային մարմիններ։ Ջուրը թարմանում է յուրաքանչյուր 250 տարին մեկ անձրևների և ձյան հաշվին։
8.ՄԵԾ ՍՏՐԿԱԿԱՆ ԼԻՃ
Երկիր՝ Կանադա
Խորություն՝ 614 մ
Մեծ Ստրկական լիճն իր անունը ստացել է այդ տարածաշրջանում ապրող Սլեյվի հնդկացիական ժողովրդից։ Անգլերենում այն սխալմամբ մեկնաբանվել է որպես «slave» (ստրուկ)։ Լիճը հայտնի է իր հյուսիսափայլով, որը դիտելու լավագույն ժամանակաշրջանն է գարնանային և աշնանային գիշերահավասարները։ Չնայած նրան, որ լիճը տարվա ութ ամիսը սառչում է, սակայն ամռանը հնարավոր է լողալ լճում։
7.ԻՍՍԻԿ-ԿՈՒԼ
Երկիր՝ Ղրղզստան
Խորություն՝ 668 մ
ԻՍՍԻԿ-ԿՈՒԼ թարգմանաբար նշանակում է «տաք լիճ», քանի որ այն չի սառչում նույնիսկ ձմռանը: Ջրավազանն ունի տեկտոնական ծագում, իսկ նրա տարիքը գնահատվում է 25 միլիոն տարի։ Իսսիկ-Կուլի ջուրը պարունակում է բազմաթիվ հանքանյութեր, ինչի պատճառով պիտանի չէ խմելու համար: Միևնույն ժամանակ, այն շատ թափանցիկ է՝ թափանցիկությունը հասնում է 20 մ-ի։ Իսսիկ-Կուլ թափվում են մոտ 100 գետեր և գետակներ, իսկ լիճը շրջապատող լեռների շնորհիվ այն պաշտպանված է քամիներից և էքստրեմալ ջերմաստիճաններից։
6.ՄԱԼԱՎԻ
Երկիր՝ Մալավի, Մոզամբիկ, Տանզանիա
Խորություն՝ 706 մ
Մալավի լիճն առանձնանում է իր ցիխլիդ ձկներով, որոնք կազմում են մոտ 1000 տեսակ։ Լիճը մեծ նշանակություն ունի տեղի բնակիչների համար. նրա ափին գտնվում են ձկնորսական գյուղեր։ Այն նաև ծառայում է որպես խմելու ջրի աղբյուր, օգտագործվում է դաշտերի ոռոգման և հիդրոէլեկտրաէներգիա արտադրելու համար։ Այստեղ կարելի է զբաղվել դայվինգով, առագաստային սպորտով, ջրային դահուկասահքով:
5.ՍԱՆ ՄԱՐՏԻՆ (Օ’ՀԻԳԻՆՍ)
Երկիր՝ Արգենտինա, Չիլի
Խորություն՝ 836 մ
Սան Մարտին լիճը Ամերիկայի ամենախոր լիճն է։ Սան Մարտինը բաղկացած է ութ ճյուղերից և ունի բարդ ձև։ Լիճը հարուստ է իշխան ձկով, ինչը այն շատ հայտնի է դարձնում ձկնորսների շրջանում:
4.ԿԱՍՊԻՑ ԾՈՎ
Երկիր՝ Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Ղազախստան, Թուրքմենստան
Խորություն՝ 1025 մ
Թեև Կասպիցը հաճախ անվանում են ծով իր որոշ բնութագրերի պատճառով (չափ, խորություն, աղիություն), այն համարվում է անհոսք աղաջրային լիճ։ 2018 թվականին ստորագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի համաձայն՝ այն բաժանված է մի քանի գոտիների, որոնք պատկանում են հինգ պետությունների: Կասպից ծովի մասին առաջին հիշատակումները հանդիպում են Հերոդոտոսի աշխատություններում, ով մ.թ.ա. 5-րդ դարում այն նկարագրել է որպես մեկուսացված լիճ։ Կասպիցի ջրերում ակտիվորեն զարգանում է նավագնացությունը, իսկ խոշորագույն ծովային նավահանգիստները կարևոր են բեռնափոխադրումների համար։ Տարածաշրջանում զարգանում է նաև զբոսաշրջությունը։
3.ՎՈՍՏՈԿ
Երկիր՝ Անտարկտիդա
Խորություն՝ 1200 մ
Լիճն անվանվել է Անտարկտիդայում գտնվող «Վոստոկ» գիտական կայանի պատվին։ 2012 թվականին ռուս գիտնականներին հաջողվել է հորոտել գրեթե 4 կմ հաստությամբ սառցե շերտը և հասնել մայրցամաքի խոշորագույն ենթասառցադաշտային լճին: Հորատման աշխատանքներն իրականացվել են են 30 տարի։ Չնայած այն հանգամանքին, որ Վոստոկը գտնվում է հավերժական սառույցի գոտում, նրա ջերմաստիճանը խորության վրա 10 ℃-ից ոչ պակաս է: Այն նաև պարունակում է 50 անգամ ավելի շատ թթվածին, քան սովորական քաղցրահամ ջուրը: Վոստոկի տարիքը մոտ 14 միլիոն տարի է, իսկ մակերեսը կազմում է 15500 կմ²։
2.ՏԱՆԳԱՆԻԿԱ
Երկիր՝ Տանզանիա, Կոնգո, Զամբիա, Բուրունդի
Խորություն՝ 1470 մ
Աշխարհի ամենաերկար քաղցրահամ լիճն է, 673 կմ ձգվածությամբ։ Տանգանիկան այնքան խորն է, որ դրա հատակում թթվածին առկա չէ։ Լիճը մոտ 20 միլիոն տարեկան է։ Պարբերաբար լճում տեղի են ունենում ուժգին փոթորիկներ, որոնց ժամանակ ձևավորվում են վեց մետրանոց ալիքներ։ Տանգանիկան հայտնի է իր հարուստ կենսաբազմազանությամբ։ Այստեղ ապրում են ավելի քան 2 հազար տեսակի կենդանիներ և բույսեր։ Լճից ձուկն արտահանվում է ողջ Արևելյան Աֆրիկա։ Բացի այդ, Տանգանիկան ծառայում է որպես կարևոր առևտրային ճանապարհ ափամերձ երկրների միջև։
1.ԲԱՅԿԱԼ
Երկիր՝ Ռուսաստան
Խորություն՝ 1642 մ
Բայկալ լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է և աշխարհի ամենախորը, հնագույն և խոշորագույն ծավալով քաղցրահամ լիճը: Նրանում պարունակվում է համաշխարհային քաղցրահամ ջրային պաշարների մեկ հինգերորդը, այնքան մաքուր, որ դրա թափանցիկությունը հասնում է 40 մետրի: Որոշ գիտնականներ Բայկալը համարում են որպես ծագող օվկիանոս: Զբոսաշրջիկները Բայկալ այցելում են ողջ տարվա ընթացքում, լիճը համարվում է ամենահայտնի ուղղություններից մեկը Ռուսաստանում հանգստի համար: Ամռանը այստեղ գալիս են ձկնորսության և ավազոտ լողափերի համար, իսկ հունվարից մինչև մայիս, երբ լիճը սառչում է, լճի վրա կարելի է զբոսնել ձնագնացներով, չմուշկներով կամ շների սահնակներով։
17:31 12.03.2025
Երկրաշարժ՝ Հայաստանում18:19 12.03.2025
Քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են 100-ամյակի լոգոտիպը, կենտրոնական միջոցառումները, ինտեգրված ֆիլմ նկարահանելու կազմակերպչական մանրամասները, արտերկրում և մարզերում […] ...
18:12 12.03.2025
Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին. Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը՝ թուրքական հեռուստաալիքինԹուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումը կարգավորման գործընթացի մեկնարկից մինչ այս պահը չի փոխվել. Հայաստանն ամբողջովին պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում […] ...
18:05 12.03.2025
Վարչապետն ընդունել է Նիդերլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Կասպար Վելդկամպի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության դինամիկ բնույթը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նաև տնտեսության և այլ ոլորտներում կապերի հետագա ընդլայնման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել […] ...
17:54 12.03.2025
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարար Ֆաթմիր Ջեյկայի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցերի, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ։ Քննարկվել են նաև երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ու նախատեսվող բարեփոխումները․ […] ...
17:46 12.03.2025
Առգրավվել է ավելի քան 2 կգ մարիխուանա. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրիի Օդանավակայանի 2-րդ թաղամասի մի բնակիչ տանը և կից կառույցներում ապօրինի պահում է թմրանյութ: Ձեռնարկվեցին միջոցառումներ, և տեղեկությունը հաստատվեց: 64-ամյա տղամարդը հրավիրվեց վարչություն, խոստովանեց թմրանյութ պահելու փաստը և պատրաստակամություն հայտնեց այն ներկայացնել: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: 64-ամյա տղամարդու տան զննության ընթացքում խորդանոցում […] ...