«Բարսելոնայում» բացառում են Նեյմարի վերադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+18.09 oC

«Բարսելոնայում» բացառում են Նեյմարի վերադարձը

21:53 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սանթոսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը չի վերադառնա «Բարսելոնա», գրում է Goal-ը։

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն բացառել է բրազիլացի ֆուտբոլիստի` ակումբ վերադարձի բոլոր տարբերակները։

Կատալոնական ակումբի ղեկավարներն ու մարզչական շտաբը դժգոհ են 33-ամյա եզրային հարձակվողի ֆիզիկական վիճակից։ Ըստ նրանց` Նեյմարը տարեցտարի կորցնում է մարզավիճակը։

Դրանից բացի, «Բարսելոնայում» կարծում են, որ Նեյմարը հանդերձարանում կարող է բացասական ազդեցություն ունենալ երիտասարդ ֆուտբոլիստների վրա։

Ավելի վաղ Sport.es-ը գրել էր, որ Նեյմարի գործակալ Պինի Զահավին ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային» ու «Բավարիային»։

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017թթ., 186 խաղում խփել է 105 գոլ, կատարել 76 գոլային փոխանցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաշինգտոնը Կիևի հետ քննարկել է տարածքային զիջումները․ Ռուբիո

16:05 12.03.2025

Վաշինգտոնը Կիևի հետ քննարկել է տարածքային զիջումները․ Ռուբիո

Վաշինգտոնը Կիևի հետ քննարկել է տարածքային զիջումները, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կայացել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Ամերիկյան կողմից դրանց ներկա էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը, մյուս կողմից՝ արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և պաշտպանության նախարար […] ...

Կասեցվել է երևանյան բար-սրճարանի արտադրական գործունեությունը

16:00 12.03.2025

Կասեցվել է երևանյան բար-սրճարանի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Պետրոս Յուսուֆյանին պատկանող հանրային սննդի կետում՝ «Լայք» բար-սրճարանում (Երևան, Տերյան փ․), և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով։ Մասնավորապես՝ Խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը չեն ունեցել հարթ մակերես և գտնվել են ոչ նորոգ վիճակում, Սարքավորումները, գործիքները՝ ծխատար և օդատար […] ...

Անդրանիկ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայում ՀՀ դեսպան

15:49 12.03.2025

Անդրանիկ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել […] ...

Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են պահեստամասի գողության դեպքը

15:44 12.03.2025

Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են պահեստամասի գողության դեպքը

Մարտի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս-Ռանչպար ճանապարհին գտնվող գազալցակայանի մոտ կայանված էքսկավատոր բեռնիչից գողացել են պահեստամաս: Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարվել է նախորդ օրը՝ ժամը 4.30-ի սահմաններում: Համայնքային ոստիկաններն, իրացնելով օպերատիվ տվյալները, բաժին են հրավիրել Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 21-ամյա […] ...

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

15:36 12.03.2025

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Հայ մարզուհին մեծահասակների առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 10մ օդամղիչ ատրճանակ (Solo) մրցաձևի կանանց պայքարում: Ոսկե մեդալի համար պայքարում նա 13:15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին: Էլմիրա Կարապետյանը, որակավորման փուլում վաստակելով 48 միավոր, նաև […] ...

ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ուկրաինական հողում սպառնալիք է Ռուսաստանի համար․ Լավրով

15:29 12.03.2025

ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ուկրաինական հողում սպառնալիք է Ռուսաստանի համար․ Լավրով

Ուկրաինական հողում ՆԱՏՕ-ի զորքերի ցանկացած դրոշի ներքո և ցանկացած կարգավիճակով ներկայությունը սպառնալիք է Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարի Ջոնսոնին և Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշինքի ընդլայնումն ընդունում է որպես հակամարտության «հիմնական պատճառներից» մեկը և […] ...

BACK_TO_TOP