Նախագիծ. մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները կհավատարմագրվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+19.09 oC

Նախագիծ. մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները կհավատարմագրվեն

16:30 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշման նախագիծը:

Ըստ որոշման հիմնավորման՝ ներկայում ՀՀ-ում գործում են մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող պետական և մասնավոր կազմակերպություններ, որոնք մինչ այժմ հավատարմագրված չեն: Առաջարկվող նոր կարգավորմամբ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները պետք է անցնեն հավատարմագրման գործընթաց։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները հինգ տարի ժամկետով կհավատարմագրվեն և կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:

Ակնկալվում է, որ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման արդյունքում հնարավորինս կբացառվի խախտումներով ու թերություններով փորձագիտական եզրակացությունների ներկայացումը լիազորված պետական մարմին։ Գործընթացը կնպաստի նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։

Քննարկման ներկայացված նոր նախագծով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կստեղծվի մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման մասնագիտական հանձնաժողով, կհաստատվեն դրա դրա անհատական կազմն ու աշխատակարգը: Հանձնաժողովը կքննարկի փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերը և կտրամադրի եզրակացություն՝ կազմակերպությանը համապատասխան վկայական տալու, մերժելու կամ վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ: Հավատարմագրման հայտ կարող են ներկայացնել իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպաիրավական ձևից։

Որպես պահանջ սահմանվում է, որ փորձաքննություն իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան առանձնացված տարածք՝ ապահովված մշակութային արժեքների պահպանման համար անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմով և անվտանգության միջոցներով։ Կազմակերպությունը պետք է ունենա նաև մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու համար համապատասխան նյութատեխնիկական միջոցներ (նյութակազմը վերլուծող սարքավորում, շարժական ֆլուորեսցենտ-ռենտգենային սարք, ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք, բինոկուլյար միկրոսկոպ, բևեռացնող միկրոսկոպ):

Կազմակերպությունը պետք է տիրապետի նաև փորձագիտական գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ աշխատակազմին առնվազն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով վարձատրություն, կոմունալ ծախսերի վճարումներ և այլն ապահովելու համար:

Շահագրգիռ կազմակերպությունները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև մարտի 28-ը ներառյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաշինգտոնը Կիևի հետ քննարկել է տարածքային զիջումները․ Ռուբիո

16:05 12.03.2025

Վաշինգտոնը Կիևի հետ քննարկել է տարածքային զիջումները․ Ռուբիո

Վաշինգտոնը Կիևի հետ քննարկել է տարածքային զիջումները, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կայացել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Ամերիկյան կողմից դրանց ներկա էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը, մյուս կողմից՝ արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և պաշտպանության նախարար […] ...

Կասեցվել է երևանյան բար-սրճարանի արտադրական գործունեությունը

16:00 12.03.2025

Կասեցվել է երևանյան բար-սրճարանի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Պետրոս Յուսուֆյանին պատկանող հանրային սննդի կետում՝ «Լայք» բար-սրճարանում (Երևան, Տերյան փ․), և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով։ Մասնավորապես՝ Խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը չեն ունեցել հարթ մակերես և գտնվել են ոչ նորոգ վիճակում, Սարքավորումները, գործիքները՝ ծխատար և օդատար […] ...

Անդրանիկ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայում ՀՀ դեսպան

15:49 12.03.2025

Անդրանիկ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել […] ...

Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են պահեստամասի գողության դեպքը

15:44 12.03.2025

Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են պահեստամասի գողության դեպքը

Մարտի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս-Ռանչպար ճանապարհին գտնվող գազալցակայանի մոտ կայանված էքսկավատոր բեռնիչից գողացել են պահեստամաս: Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարվել է նախորդ օրը՝ ժամը 4.30-ի սահմաններում: Համայնքային ոստիկաններն, իրացնելով օպերատիվ տվյալները, բաժին են հրավիրել Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 21-ամյա […] ...

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

15:36 12.03.2025

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Հայ մարզուհին մեծահասակների առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 10մ օդամղիչ ատրճանակ (Solo) մրցաձևի կանանց պայքարում: Ոսկե մեդալի համար պայքարում նա 13:15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին: Էլմիրա Կարապետյանը, որակավորման փուլում վաստակելով 48 միավոր, նաև […] ...

ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ուկրաինական հողում սպառնալիք է Ռուսաստանի համար․ Լավրով

15:29 12.03.2025

ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ուկրաինական հողում սպառնալիք է Ռուսաստանի համար․ Լավրով

Ուկրաինական հողում ՆԱՏՕ-ի զորքերի ցանկացած դրոշի ներքո և ցանկացած կարգավիճակով ներկայությունը սպառնալիք է Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարի Ջոնսոնին և Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշինքի ընդլայնումն ընդունում է որպես հակամարտության «հիմնական պատճառներից» մեկը և […] ...

BACK_TO_TOP