14:22 11.03.2025
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում բանակցություններ են սկսվել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև, հաղորդում է AP-ն:
Հանդիպմանը մասնակցում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Լրագրողներին կարճ ժամանակով թույլ տվեցին մտնել հյուրանոցի կոնֆերանսի սենյակ, սակայն հանդիպման մասնակիցները ոչ մի հարցի չպատասխանեցին։
Նախօրեին Ռուբիոն ասել էր, որ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ը հույս ունի հասկանալ Ուկրաինայի մտադրությունները և Կիևի և Մոսկվայի միջև դիրքորոշումների տարբերությունը։ Նա ասել է, որ ԱՄՆ վարչակազմը լավատեսորեն է տրամադրված ուկրաինական կողմի հետ բանակցությունների հարցում։
Պետքարտուղարը նշել է, որ այս հանդիպումից կորոշվի՝ արդյոք Միացյալ Նահանգները կվերսկսի Կիևին ռազմական օգնություն և հետախուզական օգնություն տրամադրել։ ր ԱՄՆ-ը և Ուկրաինան պարտադիր չէ, որ երեքշաբթի օրը պայմանավորվեն հազվագյուտ հողերի վերաբերյալ գործարքի շուրջ:
15:05 12.03.2025
Շուտով Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն է արվելու․ ՎելդկամպՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը հայտնել է, որ շուտով Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն է արվելու: «Սա ևս մեկ կարևոր քայլ է մեր երկու երկրների միջևհամագործակցությունն ամրապնդելու գործում»,- ասել է Վելդկամպը: ...
14:57 12.03.2025
Արթուր Ղևոնդյանը վերականգնվել է քահանայական կարգի մեջՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արթուր Ղևոնդյանը վերականգնվել է քահանայական կարգի մեջ՝ Տեր Ղևոնդ անունով և որպես ամուսնացյալ քահանա ծառայության կոչվել Մասյացոտնի թեմում։ ...
14:50 12.03.2025
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությունըՀայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը վերահաստատել են, որ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ «Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը […] ...
14:42 12.03.2025
Բրիտանիան անմիջապես չի արձագանքի ԱՄՆ-ի մաքսատուրքերինԼոնդոնը հիասթափված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից՝ արտասահմանյան պողպատի և ալյումինի մատակարարումների համար սահմանած մաքսատուրքերից։ «Հիասթափեցնող է, որ ԱՄՆ-ը գլոբալ մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի վրա»,- գրել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի և առևտրի նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը X-ում։ Նա հավելել է, որ Լոնդոնը մտադիր չէ անհապաղ առևտրային հակաքայլեր ձեռնարկել։ «Մենք կենտրոնացած ենք պրագմատիկ […] ...
14:35 12.03.2025
Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են․ ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել 2023թ. սեպտեմբերին Ստեփանակերտի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեր քաղաքացիների բուժօգնությանը կազմակերպման հարցում Իտալիայի աջակցության համար: Անդրադարձ է եղել երկու երկրների […] ...