14:11 11.03.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մասնավոր կերպով կոչ է արել Եվրամիության առաջնորդներին ակտիվացնել հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները՝ ամրապնդելու անվտանգության ոլորտում համագործակցությունը: Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով նրա հայտարարություններին համառոտ տեղեկացված պաշտոնյաներին։
Հրատարակության տվյալներով՝ դա պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշմամբ՝ կապված եվրոպական անվտանգության հետ։ Ըստ FT-ի՝ Բրյուսելը ուսումնասիրում է Թուրքիայի և ԵՄ անդամ չհանդիսացող այլ երկրների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ որպես եվրոպական պաշտպանական կարողությունների զարգացման մաս։ Պաշտոնյաները նշել են, որ Անկարայի հետ ներգրավվածությունն ընդլայնելու մղումը նաև ուղղված է ԵՄ երկրների հետ երկկողմ կապերի բարելավմանը:
15:05 12.03.2025
Շուտով Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն է արվելու․ ՎելդկամպՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը հայտնել է, որ շուտով Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն է արվելու: «Սա ևս մեկ կարևոր քայլ է մեր երկու երկրների միջևհամագործակցությունն ամրապնդելու գործում»,- ասել է Վելդկամպը: ...
14:57 12.03.2025
Արթուր Ղևոնդյանը վերականգնվել է քահանայական կարգի մեջՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արթուր Ղևոնդյանը վերականգնվել է քահանայական կարգի մեջ՝ Տեր Ղևոնդ անունով և որպես ամուսնացյալ քահանա ծառայության կոչվել Մասյացոտնի թեմում։ ...
14:50 12.03.2025
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությունըՀայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը վերահաստատել են, որ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ «Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը […] ...
14:42 12.03.2025
Բրիտանիան անմիջապես չի արձագանքի ԱՄՆ-ի մաքսատուրքերինԼոնդոնը հիասթափված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից՝ արտասահմանյան պողպատի և ալյումինի մատակարարումների համար սահմանած մաքսատուրքերից։ «Հիասթափեցնող է, որ ԱՄՆ-ը գլոբալ մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի վրա»,- գրել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի և առևտրի նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը X-ում։ Նա հավելել է, որ Լոնդոնը մտադիր չէ անհապաղ առևտրային հակաքայլեր ձեռնարկել։ «Մենք կենտրոնացած ենք պրագմատիկ […] ...
14:35 12.03.2025
Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են․ ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել 2023թ. սեպտեմբերին Ստեփանակերտի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեր քաղաքացիների բուժօգնությանը կազմակերպման հարցում Իտալիայի աջակցության համար: Անդրադարձ է եղել երկու երկրների […] ...