Վիճակահանությամբ որոշվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+17.09 oC

Վիճակահանությամբ որոշվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները

14:33 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում  մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։

Վիճակահանություններն իրականացվել են յուրաքանչյուր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքների միջև առանձին՝ մեկնարկելով Փարաքար համայնքից, որտեղ առաջադրված կուսակցությունների և կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքների թիվը ամենափոքրն է։

Այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որը մասնակցել է Փարաքար համայնքի համար անցկացված վիճակահանությանը, Գյումրի համայնքի համար անցկացվող վիճակահանությանն այլևս չի մասնակցել։ Համապատասխան թիվը Գյումրի համայնքի համար անցկացվող վիճակահանությանը չի օգտագործվել։

Այսպիսով Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները՝

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ- 1

«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-2

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-3

«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-4:

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշիները ստացել են հետևյալ հերթական համարները՝

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-3

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-4

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-5

«ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-6

«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-7

«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-8

«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ»-9:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

14:50 12.03.2025

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը վերահաստատել են, որ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ «Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը […] ...

Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են․ Ավանեսյան

14:35 12.03.2025

Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել 2023թ. սեպտեմբերին Ստեփանակերտի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեր քաղաքացիների բուժօգնությանը կազմակերպման հարցում Իտալիայի աջակցության համար: Անդրադարձ է եղել երկու երկրների […] ...

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց մայրաքաղաքում գտնվող՝ 900 հազար ԱՄՆ դոլար արժեքով, շուրջ 1 հա մակերեսով հողամասը

14:27 12.03.2025

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց մայրաքաղաքում գտնվող՝ 900 հազար ԱՄՆ դոլար արժեքով, շուրջ 1 հա մակերեսով հողամասը

Մայրաքաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9420 քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտավ օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 4-ին տեղեկացրել էր, որ  Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի փետրվարի 3-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի […] ...

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

14:23 12.03.2025

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդելանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ»,-ասել է նա։   ...

Կրեմլն ԱՄՆ-ից մանրամասն տեղեկություններ է ակնկալում Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ

14:09 12.03.2025

Կրեմլն ԱՄՆ-ից մանրամասն տեղեկություններ է ակնկալում Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ

 Կրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ելնում ենք նրանից, որ, ինչպես երեկ Ջիդդաում ասվեց, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և օգնական Վալցը մոտ օրերս տարբեր ուղիներով […] ...

Դատախազությունը դիմել է ԱԺ՝ Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցով

13:53 12.03.2025

Դատախազությունը դիմել է ԱԺ՝ Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցով

Հայաստանի գլխավոր դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի և անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցով։ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունները հրապարակված են ԱԺ կայքում։ ...

BACK_TO_TOP