Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը կքննարկի ԼՂ-ի հակամարտության շուրջ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպելու վերաբերյալ բանաձևը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+16.09 oC

Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը կքննարկի ԼՂ-ի հակամարտության շուրջ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպելու վերաբերյալ բանաձևը

13:55 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում մարտի 18-ին տեղի է ունենալու քննարկում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և բռնի տեղահանված հայերի վերադարձի ապահովմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Շվեյցարիայի խորհրդարանի պաշտոնական կայքում։

Դեռևս 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի Ազգային խորհուրդն (խորհրդարանի ստորին պալատ)  ընդունել էր համապատասխան բանաձև՝ կոչ անելով երկրի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։

Բանաձևի համաձայն՝ կազմակերպվելիք համաժողովի նպատակն է լինելու «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ՝ միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց մայրաքաղաքում գտնվող՝ 900 հազար ԱՄՆ դոլար արժեքով, շուրջ 1 հա մակերեսով հողամասը

14:27 12.03.2025

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց մայրաքաղաքում գտնվող՝ 900 հազար ԱՄՆ դոլար արժեքով, շուրջ 1 հա մակերեսով հողամասը

Մայրաքաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9420 քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտավ օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 4-ին տեղեկացրել էր, որ  Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի փետրվարի 3-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի […] ...

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

14:23 12.03.2025

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդելանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ»,-ասել է նա։   ...

Կրեմլն ԱՄՆ-ից մանրամասն տեղեկություններ է ակնկալում Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ

14:09 12.03.2025

Կրեմլն ԱՄՆ-ից մանրամասն տեղեկություններ է ակնկալում Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ

 Կրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ելնում ենք նրանից, որ, ինչպես երեկ Ջիդդաում ասվեց, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և օգնական Վալցը մոտ օրերս տարբեր ուղիներով […] ...

Դատախազությունը դիմել է ԱԺ՝ Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցով

13:53 12.03.2025

Դատախազությունը դիմել է ԱԺ՝ Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցով

Հայաստանի գլխավոր դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի և անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցով։ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունները հրապարակված են ԱԺ կայքում։ ...

ԵՄ-ն ողջունում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման արդյունքները

13:51 12.03.2025

ԵՄ-ն ողջունում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման արդյունքները

Եվրամիությունը դրական է արձագանքել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա հանդիպմանը և հայտարարել իր պատրաստակամության մասին՝ ամբողջությամբ մասնակցելու առաջիկա քայլերին Ուկրաինայի, ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ միասին: «ԵՄ-ն ողջունում է Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում հանդիպումից հետո, ներառյալ առաջարկները հրադադարի մասին, հումանիտար ջանքերը, հետախուզության փոխանակման վերսկսումը և ԱՄՆ-ի աջակցությունը», – ասել է ԵՄ արտաքին դիվանագիտության […] ...

Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններից հետո Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի թեմա կարող է ծագել․ Պեսկով

13:45 12.03.2025

Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններից հետո Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի թեմա կարող է ծագել․ Պեսկով

Կրեմլը չի ​​բացառում, որ Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններից հետո Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի թեմա կարող է առաջանալ, եթե դա շատ արագ կազմակերպվի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք նաև չենք բացառում, որ կարող է առաջանալ ամենաբարձր մակարդակով հեռախոսազրույցի թեմա: Եթե նման անհրաժեշտություն առաջանա, այն […] ...

BACK_TO_TOP