12:58 11.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։
Հաղթող մասնակիցը (մասնակիցները) հրատարակելու է (են) անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 500 օրինակ տպաքանակով: Նախընտրելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ռուսերեն, արաբերեն:
Գրականության թեմատիկ ուղղվածություններն են.
• Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը
• Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը
• Պատմագրություն
• Հնագիտական ժառանգություն
• Հայկական հետքը և մշակութային ժառանգությունը աշխարհում
• Ուրարտագիտություն
• Դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2025 թ․ ապրիլի 8-ը՝ ժամը 11:00-ն:
14:35 12.03.2025
Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են․ ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել 2023թ. սեպտեմբերին Ստեփանակերտի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեր քաղաքացիների բուժօգնությանը կազմակերպման հարցում Իտալիայի աջակցության համար: Անդրադարձ է եղել երկու երկրների […] ...
14:27 12.03.2025
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց մայրաքաղաքում գտնվող՝ 900 հազար ԱՄՆ դոլար արժեքով, շուրջ 1 հա մակերեսով հողամասըՄայրաքաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9420 քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտավ օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 4-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի փետրվարի 3-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի […] ...
14:23 12.03.2025
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՀայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդելանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ»,-ասել է նա։ ...
14:09 12.03.2025
Կրեմլն ԱՄՆ-ից մանրամասն տեղեկություններ է ակնկալում Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալԿրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ելնում ենք նրանից, որ, ինչպես երեկ Ջիդդաում ասվեց, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և օգնական Վալցը մոտ օրերս տարբեր ուղիներով […] ...
13:53 12.03.2025
Դատախազությունը դիմել է ԱԺ՝ Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցովՀայաստանի գլխավոր դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի և անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցով։ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունները հրապարակված են ԱԺ կայքում։ ...
13:51 12.03.2025
ԵՄ-ն ողջունում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման արդյունքներըԵվրամիությունը դրական է արձագանքել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա հանդիպմանը և հայտարարել իր պատրաստակամության մասին՝ ամբողջությամբ մասնակցելու առաջիկա քայլերին Ուկրաինայի, ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ միասին: «ԵՄ-ն ողջունում է Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում հանդիպումից հետո, ներառյալ առաջարկները հրադադարի մասին, հումանիտար ջանքերը, հետախուզության փոխանակման վերսկսումը և ԱՄՆ-ի աջակցությունը», – ասել է ԵՄ արտաքին դիվանագիտության […] ...