12:17 11.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 55, թմրանյութի հայտնաբերման՝ 21, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 6, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասնելու և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, համակարգչային հափշտակության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության ու անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու՝ 2-ական, մարդու առևանգման, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման և գրավառունի վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, համակարգչային հափշտակության և խարդախության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 14 պատահար․ 18 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
14:09 12.03.2025
Կրեմլն ԱՄՆ-ից մանրամասն տեղեկություններ է ակնկալում Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալԿրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ելնում ենք նրանից, որ, ինչպես երեկ Ջիդդաում ասվեց, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և օգնական Վալցը մոտ օրերս տարբեր ուղիներով […] ...
13:53 12.03.2025
Դատախազությունը դիմել է ԱԺ՝ Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցովՀայաստանի գլխավոր դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի և անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցով։ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունները հրապարակված են ԱԺ կայքում։ ...
13:51 12.03.2025
ԵՄ-ն ողջունում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման արդյունքներըԵվրամիությունը դրական է արձագանքել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա հանդիպմանը և հայտարարել իր պատրաստակամության մասին՝ ամբողջությամբ մասնակցելու առաջիկա քայլերին Ուկրաինայի, ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ միասին: «ԵՄ-ն ողջունում է Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում հանդիպումից հետո, ներառյալ առաջարկները հրադադարի մասին, հումանիտար ջանքերը, հետախուզության փոխանակման վերսկսումը և ԱՄՆ-ի աջակցությունը», – ասել է ԵՄ արտաքին դիվանագիտության […] ...
13:45 12.03.2025
Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններից հետո Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի թեմա կարող է ծագել․ ՊեսկովԿրեմլը չի բացառում, որ Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններից հետո Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի թեմա կարող է առաջանալ, եթե դա շատ արագ կազմակերպվի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք նաև չենք բացառում, որ կարող է առաջանալ ամենաբարձր մակարդակով հեռախոսազրույցի թեմա: Եթե նման անհրաժեշտություն առաջանա, այն […] ...
13:35 12.03.2025
Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին․ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին։ Գումարը մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...
13:29 12.03.2025
Մեկնարկել է Միրզոյանի և Վելդկամպի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի ընդլայնված կազմով հանդիպումը: Օրակարգում է փոխադարձ հետաքրքրություն ներկակացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ, տարածաշրջանային և միջազգային բնույթի թեմաներ: ...